06:48 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Լուսանկարներ

Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
31330
  • Մարիամ Սարգսյանի ու Հովիկ Հովսեփյանի պսակադրության արարողությունը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

© AP Photo
Մարիամ Սարգսյանի ու Հովիկ Հովսեփյանի պսակադրության արարողությունը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

Արցախցի երիտասարդ զույգը 3 տարի շարունակ տարբեր պատճառներով ձգձգվող պսակադրության արարողությունը որոշեց կյանքի կոչել հենց այս` պատերազմական օրերին։ Արարողությունից օրեր անց տղան նորից առաջնագիծ կմեկնի։

Մարիամ Սարգսյանն ու Հովիկ Հովսեփյանն Արցախից են, և ադրբեջանական ագրեսիային պատասխանեցին իրենց ձևով` հարսանիքով։

Հոկտեմբերի 24-ին Շուշիի` 2 անգամ ռմբակոծված Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունը շատերի ուշադրությունը գրավեց` պատերազմական այս օրերին հարսանիք անելը, այն էլ կիսաավիրված եկեղեցում, խորհրդավոր և հուզիչ էր։

Մարիամի ամուսինը պատերազմի առաջին իսկ օրից կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ, և հարսանեկան արարողությանը մասնակցում էր հենց զինվորական համազգեստով։ Պատերազմական այս օրերին Մարիամն ինքը կամավորական աշխատանքով էր զբաղվում` նախ Արցախում, հետո` Երևանում։

«Մեր ծնողներն էլ են ամուսնացել պատերազմի ժամանակ, և ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել էր Մարիամը։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Պսակադրության արարողության ժամանակ աչքի էին ընկնում Մարիամի` հայկական հարսանեկան զգեստն ու գլխազարդը, որոնք տրամադրել էր «Տերյան մշակութային կենտրոնը»։ Պսակադրության արարողությունն իրականացնում էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը` տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ Արարողության ժամանակ հարս ու փեսայի հարազատների բացը լրացնում էին մեծաթիվ լրագրողները։

Ի դեպ, Հովիկ Հովսեփյանն առաջիկա օրերին նորից առաջնագիծ է շտապելու։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել
Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով
Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ
թեգերը:
հարսանիք, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Արցախյան պատերազմ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ