07:10 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Լուսանկարներ

Նրանց ժպիտներն ապրեցնող են. հայրենիքի պաշտպանների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
127920
  • Առաջնագծի հերոսները
  • Հայրենիքի` ժպտացող պաշտպանը
  • Խիզախ զինվորը
  • Հայրենիքի պաշտպանը
  • Հայրենիքի պաշտպանը
  • Զենքը ձեռքին, ժպիտը դեմքին
  • Պաշտպանության բանակի մարտիկները
  • Ապրեցնող ժպիտ
  • Պաշտպանության բանակի մարտիկները
  • Հայրենիքի պաշտպանը
  • Հայրենիքի պաշտպանը
  • Բարի ախորժակ
  • Զինվորը
  • Զինվորը
© Photo : Areg Balayan / press office of the Government of RA
Առաջնագծի հերոսները

Արցախի առաջնագծում հայրենի հողը պահող տղաներն անկոտրում են։ Նրանք ժպտում են ու իրենց հաղթական տրամադրությունը փոխանցում թիկունիքն։ Զինծառայողների ջերմ ֆոտոշարքում գուցե գտենք Ձեզ հարազատ ու սիրելի մեկին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է առաջնագծում հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տվող քաջորդիների լուսանկարները։ Չնայած դժվարություններին, նրանք ժպտում են և իրենց ժպիտով ուժ տալիս թիկունքում իրենց համար աղոթող հարազատներին։

Տղաների հետ է նաև հավատարիմ շունը, որը ազատ պահերին խաղում, իսկ վտանգի պահին փորձում է պաշտպանել նրանց։

Կադրերից մեկում հայրենիքի պաշտպաններն անխռով նստած ճաշում են։ Գայթակղիչ սեղան է, ուզում ես «բարի ախորժակ» մաղթել ու միանալ նրանց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
թեգերը:
Զինվոր, զինծառայող, առաջնագիծ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ