09:21 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Լուսանկարներ

Նրանց աչքերում հույս ու սպասում կա. պատերազմ տեսած արցախցի փոքրիկների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
17820
  • Նարեկ՝ 11 տարեկան, Մարտակերտից է։ Երազում է զինվոր դառնալ ու վերադառնալ Արցախ։
  • Նունե՝ 2 տարեկան. Արցախի Մաճկալաշեն գյուղից
  • Փայլակ՝  15 տարեկան. Քաշաթաղի Շիրակ գյուղից, կարոտել է իր գյուղն ու դասընկերներին, երազում է վերադառնալ Արցախ
  • Հայկ՝ 13 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրը ռազմաճակատում է, ուզում է գործարար դառնալ, վերադառնալ և շենացնել Արցախը։
  • Անի՝ 7 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է խաղաղության մասին, ուզում է երգչուհի դառնա։
  • Նարեկ՝ 2.5 տարեկան, Ստեփանակերտից է։ Վախենում է աղմուկից։
  • Անգելինա՝ 11 տարեկան, Ստեփանակերտից։ Երազում է խաղաղություն նկարել ու վերադառնալ Արցախ։
  •  Նոյ՝ 4 տարեկան, Մաճկալաշեն գյուղից է։ Հայրը առաջնագծում է շատ է կարոտել հայրիկին, վախենում է կրակոցներից, երազում է վերադառնալ Արցախ։
  • Կարեն՝ 4 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրն առաջագծում է, վախենում է սև ինքնաթիռներից, երազում է վերադառնալ Արցախ։
  • Անգելինա՝ 6 տարեկան, Մարտակերտից է։ Ուզում է նորից դպրոց գնալ,  կարոտել է դասընկերուհուն՝ Սիլվիկին, երազում է վերադառնալ Արցախ։
  • Վիկտոր՝ 12 տարեկան, Քաշաթաղի Կումայրի գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։
  • Կարոլինա՝ 4 տարեկան, Կոճղուտից է։ Կարոտել է հայրիկին, երազում է վերադառնալ Արցախ։
  •  Գևորգ՝ 4 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։
  • Գալինա՝ 10 տարեկան, Ստեփանակերտից է։ Ուզում է պատերազմն ավարտվի, որ ինքը վերադառնա Արցախ։
  •  Վարդան 1 տարեկան,  Քաշաթաղից է։
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նարեկ՝ 11 տարեկան, Մարտակերտից է։ Երազում է զինվոր դառնալ ու վերադառնալ Արցախ։

Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված երեխաները հիմա ապահով և անվտանգ են, բայց բոլորի աչքերի տխրությունը խոսում է պատերազմի մասին: Նրանք ցանկություններ ու նպատակներ ունեն, բայց նրանց միավորում է մեկ ընդհանուր երազանք՝ խաղաղություն և վերադարձ հայրենի Արցախ:

Գյումրիում ժամանակավոր ապաստան գտած արցախցի փոքրիկների աչքերը լի են խաղաղության և հայրիկների վերադարձի սպասումով։ Նրանք վախենում են կրակոցների ձայներից, բայց երազում են վերադառնալ հայրենի Արցախ, շարունակել իրենց մանկական խաղերը բակի` արդեն հարազատ դարձած ընկերների հետ, հաճախել դպրոց ու մանկապարտեզ։

Մոսկվայից` Մոսկովյան․ Նարինե Աբգարյանն օգնում է արցախցի կանանց. լուսանկարներ

Անմեղ մանուկները վստահ են` այս օրերին իրենց մենակ թողած ու առաջնագծում հայրենիքը պաշտպանող հայրիկներն ու ավագ եղբայրները շուտով խաղաղություն կկերտեն իրեն սիրելի Արցախում։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում նրանք ժպտում են ու պատմում իրենց երազանքների մասին։

Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով ապաստան են գտել 90 հազար արցախցիներ։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Բնակիչների 30 տոկոսը քաղաքում է, կան նաև երեխաներ. Ստեփանակերտի քաղաքապետ
Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին
«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»․ արցախցի երեխաները՝ իրենց առօրյայի մասին
թեգերը:
Լուսանկար, Գյումրի, երեխա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ