08:11 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Լուսանկարներ

Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
147 0 0
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • Սևանավաքում խմբային մկրտություն էր
  • Սևանավաքում խմբային մկրտություն էր
  • Բոլորի կնքահայրը գործարար Արթուր Սուքիասյան է։
  • Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • 7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
  • Սևանավաքում խմբային մկրտություն էր
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • 7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
  • Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
© Sputnik / Asatur Yesayants
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների

Բոլոր մկրտված արցախցիները Հաթերք գյուղի բնակիչներ են։ Նրանք Հայաստան են տեղափոխվել դեռևս սեպտեմբերին։

Արցախի Հաթերք  գյուղի քսանհինգ բնակիչներ, որոնցից 21-ը` երեխաներ, մկրտվեցին Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում։ Նրանքս Հայաստան են եկել սեպտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիան Արցախի հանդեպ։ 

Արարողությունը իրականացրեց Տեր Ստեփանոս Իգնաթևոսյանը։ Հոգևորականն արցախցիների համար բացառություն արեց և խմբային ծես իրականացրեց։ Երեխաների կողքին սուրբ մյուռոնով օծվեց նաև 83-ամյա Ժասմին Գրիգորյանը։ Մկրտվողներից  ամենակրտսերը 7-ամսական մի աղջնակ էր`Նելլին։ 

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում 83-ամյա կինը պատմեց, որ նա դեռ առաջին Արցախյան պատերազմից էր ցանկանում մկրտվել, բայց տարբեր հանգամանքներից ելնելով չի հաջողվել։ 

«Մեր ընտանիքում այսօր հինգ հոգի մկրտվել է` ես, թոռնուհիս և նրա երեք դուստրերը։ Հուսամ` Աստված կպահի մեզ բոլորիս ու ամենակարևորը մեր տղամարդկանց, որոնք հիմա հայրենիք են պաշտպանում», – նշեց տատիկը։

Բոլոր մկրտված արցախցիների կնքահայրը ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սուքիասյանն է։ Հենց նա է իր Սևանի հյուրանոցում հյուրընկալել արցախցիներին։ Դեպի Սևանավանք էքսկուրսիայի ժամանակ է։ երեխաները նրան հայտնել են մկրտվելու ցանկության մասին, և Ստեփանյանը խոստացել է կազմակերպել սուրբ մկրտությունն ու ծախսերն էլ հոգալ։

թեգերը:
Լուսանկար, երեխա, մկրտություն, Եկեղեցի, Վանք, Սևան, Արցախյան պատերազմ, Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ