07:57 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Լուսանկարներ

Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ առանց մեկնաբանության

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
82711
  • Դադիվանքը` եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ

  • Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

© Sputnik / Aram Nersesyan
Դադիվանքը` եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ

Հայության հոսքը տաճար չի դադարում։ Ամբողջ օրն այնտեղ մոմեր են վառում ու աղոթք հնչեցնում առ Աստված` հրաշքի սպասումով։

Միջնադարյան տաճարում` Դադիվանքում, նոյեմբերի 13–ին դեռ հայկական ժամերգություն ու մկրտություն էր տեղի ունենում։

Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հնագույն պատերի ներսում աղոթք էր հնչեցնում, «Տեր ողորմյան» երգում, օրհնում հավաքվածներին, մկրտում ոմանց։

Լալիս էր անգամ հայ զինվորականը։

«Երանի էն տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան»,–արցունքն աչքերին մրմնջում ու իր մոմն էր վառում նա։

վերջին օրերին Դադիվանքը սովորականից շատ ավելի մադաշատ է։ 

Նոյեմբերի 11–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դադիվանքը կմնա հայերի տիրապետության տակ։ Բայց մինչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մասին կհայտներ վանահորը, մարդիկ ողջ օրվա ընթացքում գալիս էին իրենց սիրելի սրբավայր` հրաժեշտ տալու։

Հայության հոսքը տաճար չի դադարել նաև նոյեմբերի 13–ին։ Ամբողջ օրն այնտեղ մոմեր էին վառում ու աղոթք հնչեցնում առ Աստված` հրաշքի սպասումով։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
թեգերը:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր), Դադիվանք

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ