13:40 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Լուսանկարներ

Երբ Տիգրանակերտի վրա ադրբեջանական դրոշ դեռ չէին բարձրացրել. հնագույն քաղաքի լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (791)
1030 0 0
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
© Sputnik / Karen Avetisyan
Տիգրանակերտ

Արցախի պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձաններ, այդ թվում՝ Տիգրանակերտը, գույքագրվել են և ունեն համապատասխան անձնագրեր, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք կպահպանվեն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո։

Այսօր սոցցանցերում ու ԶԼՄ–ներում մի տեսանյութ հրապարակվեց, որում ադրբեջանցի զինվորն ամրոցի վրա է ամրացնում Ադրբեջանի դրոշը։ Sputnik Արմենիան ներկայացնում է Տիգրանակերտի` մի քանի օր առաջ արված լուսանկարները։

Տիգրանակերտը, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

ԵՊՀ հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ Շուրջ 70 հեկտար տարածք զբաղեցնող Տիգրանակերտը` Կովկասի զարդը, որը բացվել է 17 տարվա հնագիտական աշխատանքների շնորհիվ, Ադրբեջանի ձեռքի տակ անցնելով, ոչնչացման վտանգի առաջ կարող է կանգնել։

«Մենք տեսել ենք, թե ինչպես են ոչնչացրել Ջուղայի խաչքարերը, Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող հուշարձանների հետ ինչպես են վարվել, մշակութային ինչ ցեղասպանություն է իրականացվում»,-ասել էր Կիրակոսյանը։

Տիգրանակերտում յուրաքանչյուր տարի իրականացվող պեղումների արդյունքում ուրվագծվել է քաղաքի հիմնական կառուցվածքը։ Այս տարի այնտեղ մինչև օգոստոսի 25-ն են հնագիտական աշխատանքներ արվել։

Հնագիտական աշխատանքներ են իրականացրել կենտրոնական թաղամասում, որտեղ Տիգրանակերտի միջնաբերդն էր բացվել իր պարիսպներով։ Անտիկ թաղամասը, որտեղ շինություններ ու բնակարաններ կան, փաստում է այն մասին, որ մինչև 14-րդ դարն այնտեղ մարդիկ են ապրել։ Տիգրանակերտում նաև վաղքրիստոնեական եկեղեցի է հայտնաբերվել, նախորդ տարի էլ` վաղքրիստոնեական դամբարան էր բացվել։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (791)

Ըստ թեմայի

Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց
Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք
Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր
թեգերը:
Արցախ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ