Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացիորեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:
«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է
Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, այսինքն՝ ըստ փաստաթղթի՝ պետք է մնան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: