17:13 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Լուսանկարներ

Երթ, բախումներ և վիշտ. Եռաբլուրը` դեկտեմբերի 19–ին

Ստանալ կարճ հղումը
353 0 0
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հանրապետության հրապարակը հիշատակի երթից առաջ. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները հիշատակի երթից առաջ. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր, ասֆալտին ընկած ծաղիկ 19.12.2020 թ.
  • Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.
  • Ազատամարտիկները Եռաբլուրում. 19.12.2020 թ.
  • Զինվորականները Եռաբլուրում. 19.12.2020 թ.
  • Հարազատները սգում են զոհերի շիրիմների մոտ. Եռաբլուր, 19.12.2020 թ.

© Sputnik / Asatur Yesayants
Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց ոստիկանության ուժերի միջամտությամբ ճեղքել Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունն ու հասնել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր: Երթի մեկնարկին ՀՀ կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երթի ընթացքում լռությունը պարբերաբար խախտվում էր։ Հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ, վարչապետ», «Նի–կոլ, Նի–կոլ»։

Երթի ընթացքը վերահսկում էին ոստիկանական ուժերը։ Եռաբլուր ռազմական պանթեոնի մուտքի մոտ արցախյան 1–ին պատերազմի մասնակիցները, զոհված ազատամարտիկների մայրերը կենդանի պատ էին կազմել` թույլ չտալու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած սգո երթի մասնակիցներին մտնելու Եռաբլուր։

Միևնույն ժամանակ, բացի վարչապետի հակառակորդներից, Եռաբլուրում ներկա էին նաև նրա կողմնակիցները։

Ոստիկանությունը փորձում էր կանխել նրանց միջև բախումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին հաջողվեց ոստիկանության ուժերի միջամտությամբ ճեղքել Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունն ու հասնել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հրմշտոց Եռաբլուրում. ոստիկանական ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը

Պատերազմի զոհերի շիրիմների մոտ Փաշինյանը մոտեցավ սգավոր, ողբացող հարազատներին, ցավակցեց, ապա անվտանգության աշխատակիցներով շրջապատված` դարձյալ հեռացավ Եռաբլուրից։

Հիշեցնենք` արցախյան 2–րդ պատերազմը եռակողմ հայտարարությամբ դադարեցնելուց 40 օր անց`այսօրվանից սկսած, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Նույն օրերը սգո ու հիշատակի են հայտարարվել նաև Արցախում։

«Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ». Եռաբլուրում սպասում են Նիկոլ Փաշինյանին

Ըստ թեմայի

Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո
Երևանում շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը. դեկտեմբերի 11–ը` լուսանկարներում
Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները
թեգերը:
Արցախյան պատերազմ, Զոհ, Լուսանկար, Եռաբլուր պանթեոն, երթ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ