16:21 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Լուսանկարներ

Գիշերային պայքար ու սպիտակ առավոտ. վրանում մնացած ցուցարարների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
520 0 0
  • Հանրապետության հրապարակում Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները
  • Առավոտը` Հանրապետության հրապարակում. Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները
  • Վառարան` հրապարակում. ցուցարարները փորձում են տաքանալ
  • Փաշինյանի հրաժարականը պահանջողների վրանը Հանրապետության հրապարակում
  • Վառարան` հրապարակում. ցուցարարները փորձում են տաքանալ
  • Փաշինյանի հրաժարականը պահանջողների վրանը Հանրապետության հրապարակում
  • Վառարանի վրա տապակած կարտոֆիլի պլեճն ու տաքացող ցուցարարը. Երևան, 23.12.2020
  • Վառարանի վրա տապակած կարտոֆիլի պլեճն ու տաքացող ցուցարարը. Երևան, 23.12.2020
  • Եռագույնն ու ցուցարարների վրանը Հանրապետության հրապարակում
  • Ցուցարարների վրաններն ու հավատարիմ շունը
  • Ձյուն, վառարան, պլեճ ու ցուցարարներ Երևանի Հանրապետության հրապարակում
  • Ձյուն, վառարան, պլեճ ու ցուցարարներ Երևանի Հանրապետության հրապարակում
  • Ցուցարարների վրանները Երևանում
  • Երևանի Հանրապետության հրապարակ. 23.12.2020
  • Ցուցարարների վրանները Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Протестующие на площади Республики в Ереване (23 декабря 2020). Еревaн

Հայրենիքի փրկության շարժման անդամները գիշեր ևս շարունակում են պայքարը։ Նրանք տուն չեն գնացել և վրաններում գիշերել են Հանրապետության հրապարակում։ Sputnik Արմենիան ֆիքսել է պայքարի հետաքրքիր պահերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները գիշերն անցկացրել են Երևանի Հանրապետության հրապարակում։ Ու հենց այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը նվազեց ու ձյուն տեղաց։

Չնայած անբարենպաստ եղանակին` ցուցարարները չընկրկեցին և գիշերեցին վրաններում։ Նրանք վառարան էին տեղադրել, որի միջոցով ոչ միայն փորձում էին տաքանալ, այլ նաև կարտոֆիլի պլեճ պատրաստել։

Հայրենիքի փրկության շարժման անդամները նշում են` այնքան են մնալու հրապարակում մինչև հասնեն իրենց նպատակին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում 16 ընդդիմադիր կուսակցություն միավորվել են «Հայրենիքի փրկության շարժում» միության տակ և, պարբերաբար բողոքի ակցիաներ իրականացնելով, պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

թեգերը:
վրան, ձյուն, Երևան, ցուցարար, Նիկոլ Փաշինյան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ