10:03 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Լուսանկարներ

Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները

Ստանալ կարճ հղումը
114301
  • Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի նվիրած շան հետ
  • Վլադիմիր Պուտինն իր ընտանի կենդանիների հետ
  • Ջո Բայդենն իր շան հետ
  • Էմանուել Մակրոնն իր շան հետ
  • Նոր Զելանդիայի վարչապետ Ջասթին Արդենի կատուն
  • Միշել Օբաման և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջա Բայդենի կինը շան հետ
  • Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կինը` շան` Դարսիի հետ
  • Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը իր շան հետ
  • Մալազիայի վարչապետ Նաժիբ Ռազակն իր կատվի հետ
  • Բարաք Օբաման իր շան և զավակների հետ Սպիտակ տան բակում
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջաոնսոնը իր կատվի`Լարրի հետ
  • Բիլ Քլինթոնը կնոջ և կատվի հետ. 1996թ.
  • Ջորջ Բոշն իր շան` Բարնիի հետ Սպիտակ տանը
  • Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը` լրագրող Դորիս Շրյոդեր-Կեպֆն իր շան հետ Հանովերում, 2005
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր շան հետ
© Photo : press office of the Government of RA
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի նվիրած շան հետ

Քաղաքական գործիչների և պետությունների ղեկավարների ընտանի կենդանիները հաճախ ոչ պակաս հայտնի են դառնում, քան նրանց տերերը։ Եվ հաճախ է պատահում, որ որպես ընկերական ժեստ երկրների առաջնորդները միմյանց կենդանիներ են նվիրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շուն ունի, քան երեխա` չորս երեխա, հինգ շուն։ Շների անուններն են` Կայլո, Արջուկ, Ամպիկ, Մոլլի և Բոնբոր։ Վերջինիս Հայաստանի վարչապետին է նվիրել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան 2020 թվականի մարտին Թբիլիսիում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15 տարի լաբրադոր էր պահում` Կոննիին։ Շունը նույնիսկ դարձել էր «Օգոնեկ» ամսագրի հերոսը։ Կոննիի մահից հետո Ռուսաստանի նախագահն այլ կենդանիներ պահեց՝ բուլղարական հովվաշուն և 2012 թվականին Ճապոնիայի նահանգապետի նվիրած շունը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկու շուն ունի ՝ գերմանական հովվաշներ Մեյջորն ու Չեմպիոնը ։ Հետաքրքիր է, որ տասը տարվա ընթացքում առաջին անգամ Բայդենի շնորհիվ Սպիտակ տանը կատու կհայտնվի։ Հենց կատու է Բայդենը խոստացել կնոջը ընտրություններում հաղթելու դեպքում։

Դոնալդ Թրամփն ընտանի կենդանիներ չունի, իսկ Բարաք Օբաման շուն ուներ` Բո անունով։ Հայտնի կատվասեր էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

Հետաքրքիր է, որ 1920-ական թվականներից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Ջոն Քալվին Քուլիջա կրտսերի կատուն կորել էր, նախագահական կատուների վզից վզնոցն են կախում, որոնց վրա գրված է «Սպիտակ տուն»։

Մեր ֆոտոշարքում տեղ են գտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր Նեմո շան հետ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ՝ կատվի` Փեդլսի հետ, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն՝իր կենդանու հետ և այլն:

թեգերը:
կենդանի, Շուն, Էմանուել Մակրոն, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ