15:55 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Լուսանկարներ

Ինչպիսին էր անցնող շաբաթը Հայաստանում. խոսուն կադրեր

Ստանալ կարճ հղումը
149 0 0
  • Ընդդիմության կողմնակիցները փակել են օդանավակայան տանող ճանապարհը (հունվարի 11, 2021)։ Երևան
  • Իրավապահ մարմինների աշխատակիցները օդանավակայան տանող ճանապարհին (հունվարի 11, 2021): Երևան
  • Անցորդները Հանրապետության հրապարակում
  • Տիգրանաշեն գյուղի բնակիչ Խորեն Վարդանյանը զրուցում Է Sputnik Արմենիայի թղթակիցների հետ։ Արարատի մարզ
  • Արարատի մարզ, Տիգրանաշեն (հունվարի 11, 2021)
  • Փողոցային շունը նստել է պատռած բարձի փետուրների վրա։ Երևան
  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից առաջ
  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության կողմնակիցները փակել են օդանավակայան տանող ճանապարհը (հունվարի 11, 2021)։ Երևան

Հայաստանում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը։ Ընդդիմությունը պահանջում է իշխանության հրաժարականը։ Արցախում և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, վիրավորների, զոհվածների ու գերիների խնդիրները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։

Հայերի համար անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, թերևս, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն էր Մոսկվայում։ Ընդդիմությունը փորձեց խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ուղևորությունը։ Ակտիվիստները հունվարի 11-ի առավոտյան փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բայց Փաշինյանը հասավ օդանավակայան և մեկնեց Մոսկվա։

Հանդիպման արդյունքներին շատերն էին սպասում, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները։ Լուրեր էին տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման հետևանքով Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Սյունիքի մարզի որոշ գյուղերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնեցին գյուղ՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ ունեցավ խորհրդարանում: Հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի իշխանությունների առաջնահերթությունները: Նա լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության որոշ կետերի խախտումների կապակցությամբ։

Իսկ Արցախում վնասվածքներ ստացած զինծառայողները շարունակում են բուժվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է կենտրոն, հանդիպել ու շփվել ինչպես զինվորների, այնպես էլ բժիշկների հետ:

Թե ինչպիսին էր հունվարի երկրորդ շաբաթը, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Ըստ թեմայի

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին
Ղարաբաղի հարցը պետք է հասցեագրվի Մինսկի խմբին. Այվազյանի զրույցը ֆինն գործընկերոջ հետ
Արարատի մարզի ոչ մի համայնք թշնամուն չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ․ մարզպետ
թեգերը:
Արա Այվազյան, զինծառայող, Տիգրանաշեն, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ