09:12 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Լուսանկարներ

Հեռացող Թրամփն ու երդմնակալության պատրաստվող Սպիտակ տունը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
97 0 0
  • ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ-ում զրուցում է Սպիտակ տան Արևմտյան թևի անձնակազմի հետ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրը
  • Ջո Բայդենի երդմնակալության օրը Վաշինգտոնում ուժեղացվել է անվտանգության հսկումը
  • Ջո Բայդենի երդմնակալության օրը Վաշինգտոնում ուժեղացվել է անվտանգության հսկումը
  • Վաշինգտոնում պատրաստվում են Ջո Բայդենի երդմնակալությանը
  • Վաշինգոտնում պատրաստվում են նորընտիր նախագահի երդմնակալությանը
  • ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ-ում զրուցում է Սպիտակ տան Արևմտյան թևի անձնակազմի հետ
  • Ծովային զորքերը Կապիտոլիումի արևմտյան ճակատի մասում. Բայդենի երդմնակալությունից առաջ
  • Ամերիկյան դրոշներ Վաշինգտոնի ազգային ծառուղում. Բայդենի երդմնակալությունից առաջ
  • Կապիտոլիում. Բայդենի երդմնակալությունից առաջ
  •  ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ
  • ԱՄՆ-ի ծովային հետևակը Սպիտակ տան մոտ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
© REUTERS / Carlos Barria
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ-ում զրուցում է Սպիտակ տան Արևմտյան թևի անձնակազմի հետ

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենի այսօր կայանալիք երդմնակալության արարողությունը տարբերվելու է նախորդներից։ Ֆոտոշարքում ներկայացվում է երդմնակալության պատրաստվող ԱՄՆ մայրաքաղաքն ու հեռացող Թրամփը։

Մի քանի ժամ անց Վաշինգտոնում կկայանա Ջոզեֆ Բայդենի երդման արարողությունը։ ԱՄՆ համար մեծ նշանակություն ունեցող այս իրադարձությունը բոլոր նախագահների օրոք երկար ու հանգամանալից պատրաստության փուլ է անցել. երդում, պատվավոր հյուրեր, փոփ աստղեր և այլն։

Երդմնակալության այս արարողությունը տարբերվելու է բոլոր նախորդներից, առաջին հերթին՝ անվտանգության բարձր միջոցառումներով։ Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողներ հսկելու են կարգուկանոնը։ Նրանց շարքում են ոստիկանությանը և Գաղտնի ծառայության աշխատակիցները:

Անվտանգության խնդիրն այսքան սուր դրված չէր լինի, եթե մի քանի օր առաջ տեղի չունենար Կապիտոլիումի գրոհը։ Սակայն հատուկ նախազգուշական միջոցները պայմանավորված են ոչ միայն այա հանգամանքով. անհրաժեշտ է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Հյուրերին հանձնարարվել է իրենց հետ ունենալ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ և դիմակներ։ Բայց ինչպես երևում է լուսանկարներում, կանոնները չեն տարածվում բոլորի վրա:

Հասարակ քաղաքացիներին խորհուրդ են տվել մնալ տանը, իսկ ծառուղում մարդկանց տեղերը կզբաղեցնեն 200 հազար ամերիկյան դրոշները։

թեգերը:
Վաշինգտոն, Լուսանկար, երդմնակալություն, Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ