13:29 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Լուսանկարներ

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
20810
  • Պատերազմի օրերին Քարվաճառը պաշտպանող հրետանային ստորաբաժանման զինվորները շարունակում են իրենց ծառայությունը:
  • Այս ստորաբաժանումը կարողացել է իրականացնել իր առաքելությունը կենդանի ուժի նվազագույն կորուստներով։
  • Պատերազմի արդյունքը նրանց չի կոտրել, ավելին`նրանք վճռական են սահմանների պաշտպանության հարցում։
  • Պատերազմի ամենածանր պահը մարտական ընկերների մահն է։
  • Պատերազմը նրանց ավելի հայրենասեր է դարձրել...
  • Անգամ պատերազմի ծանր օրերին նրանք ծնողներին զանգելու ժամանակ կգտնեն, որ ասեն` ամեն ինչ լավ է և թե ինչքան են կարոտում:
  • Հայրենիքի հանդեպ սերն է նրանց օգնել պատերազմի ամենածանր օրերին չկոտրվել և շարունակել պայքարը հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար։
  • Նրանք իրենք էլ չեն հասկանում, թե որտեղից իրենց այդքան ուժ`ծանր օրերից ու անքուն գիշերերից հետո։
  • Հոկտեմբերի 2 - ը նրանց ամենասարսափելի օրերից մեկն էր...
  • Դժվար պահին օգնության է գալիս հավատը, հոգևորականները միշտ զինվորների կողքին են։
  • Հոգևորականն օգնում է զինվորին գտնել ինքն իրեն, գտնել Աստծուն։
  • Զինվորների ցանկությամբ իրենց զորամասի բակում սկսվել է Սուրբ Սարգսի մատուռի շինարարությունը։ Պատերազմի պատճառով շինարարությունը դադարեցվել է, այն կվերսկսվի արդեն 2021 թվականի ապրիլին։
  • Գնդի ղեկավար կազմը վստահ է`Քարվաճառի ճակատամարտը չափազանց կարևոր էր։
  • Եթե Քարվաճառն այդ օրերին ընկներ, ապա պատերազմի ելքը բոլորովին այլ կլիներ, հնարավոր է ՝ ավելի տխուր հայկական կողմի համար։
  • Հայկական կողմը, չնայած երկնքում հակառակորդի առավելությանը, կարողացել է կանխել նրա հարձակումը բոլոր ուղղություններով ՝ զգալի վնաս հասցնելով թշնամուն։
  • Նույն օրը վերադարձվել են կորցրած մարտական դիրքերը, ինչը թույլ է տվել կայունացնել իրավիճակն առաջնագծում և մնացած ճակատներում։
  • Այս տղաներից շատերը պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով, 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։
  • Նրանք վստահ են, որ իրենց ապրածից հետո այլևս ոչինչ սարսափելի չէ։ Նրանք մտադիր են իրենց ուժերն ուղղել Հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։
© Sputnik / Aram Nersesyan
Պատերազմի օրերին Քարվաճառը պաշտպանող հրետանային ստորաբաժանման զինվորները շարունակում են իրենց ծառայությունը:

Զինվորների համար ամենածանրը մարտական ընկերների կորուստն է։ Քարվաճառում հերոսաբար պայքարած տղաները շարունակում են իրենց ծառայությունը։

 

Հրետանային ստորաբաժանումներից մեկը, որի մարտիկները խիզախությամբ կռվել են Քարվաճառում և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել, շարունակում են իրենց ծառայությունը հայրենիքին նաև հրադադարից հետո։

Sputnik Արմենիայի թղթակիցները հանդիպել են ստորաբաժանման զինծառայողների հետ և իմացել, թե ինչպես են ծառայում այս օրերին, ինչն է նրանց օգնել պատերազմի ընթացքում։

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել, ավելին ՝ նրանք նախկինից ավելի շատ են տրամադրված պաշտպանել երկրի սահմանները։ Պատերազմի ընթացքում ամենածանրը մարտական ընկերների կորուստն էր։ Պատերազմը նրանց էլ ավելի հայրենասեր է դարձրել...

Հայրենիքի հանդեպ սերն է օգնել պատերազմի ամենածանր օրերին չընկրկել և պայքարել հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար։

Այդ տղաներից շատերը պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով կամ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Նրանք վստահ են` իրենց այլևս ոչինչ չի վախեցնի և մտադիր են իրենց ուժերն ուղղել հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։

թեգերը:
Քարվաճառ, զինծառայող, Բանակ, Զինվոր

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ