23:07 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Լուսանկարներ

Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի

Ստանալ կարճ հղումը
81 0 0
  • Դիմակներ վենետիկյան խանութում
  • Սանկտ–Մարկոյի դատարկ հրապարակը Վենետիկում
  • Սեփական արտադրության դիմակով վարպետ Վենետիկում
  • Գոնդոլավարը Վենետիկում
  • Վարպետն աշխատում է Վենետիկի իր արվեստանոցում
  • Կինն անցնում է Վենետիկի կառնավալային դիմակներով ցուցափեղկի կողքով
  • Վարպետը Վենետիկում COVID-19 վիրուսի տեսքով դիմակ է պատրաստում
  • Թռչունները  Վենետիկի ջրանցքի վերևում
  • Կառնավալային դիմակներ վենետիկյան նկարչի արվեստանոցում
  • Դիմակավորված տղամարդը Վենետիկում լաստանավի է սպասում
© AP Photo / Antonio Calanni
Դիմակներ վենետիկյան խանութում

Սովորաբար այս օրերին Վենետիկում շատ աղմկոտ է, գեղեցիկ ու մարդաշատ։ Չէ՞ որ այդ ժամանակ ավանդաբար անցկացվում է ժողովրդի և զբոսաշրջիկների սիրած վենետիկյան դիմակահանդեսը։ Բայց այս տարի քաղաքը կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլորովին այլ տեսք ունի։

Վենետիկի դիմակահանդեսը (Carnevale di Venezia) ամենամյա զգեստավորված տոն է, որը Վենետիկում նշում են փետրվարին: Դիմակահանդեսի վերջին օրը «յուղոտ երեքշաբթի» է, որին հաջորդում է Զատիկից առաջ քառասնօրյա պահքը:

Վենետիկի դիմակահանդեսի առաջին հիշատակումը վերաբերում է 1094 թվականին։ 1162-ում Աքվիլայի պատրիարքի նկատմամբ հաղթանակի պատվին սկսվեց Սան Մարկո հրապարակում ժողովրդական զբոսանքը: Ենթադրվում է, որ այդ ժամանակից ի վեր դիմակահանդեսը դարձել է ամենամյա։

Դիմակահանդեսի օրերին  աշխարհի բոլոր ծայրերից գունագեղ տոնակատարության են մեկնում զբոսաշրջիկները՝ չհաշված հենց այն քաղաքացիներին, որոնք շատ են սիրում այս տոնը։ Սակայն կորոնավիրուսի համավարակն իր շտկումներն է մտցրել. դիմակներ կան, բայց ոչ դիմակահանդեսային։

Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին

Այն մասին, թե ինչպես են դատարկվել Վենետիկի փողոցները համավարակի ժամանակ և ինչ է կատարվում քաղաքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ներկայացրած ֆոտոշարքում։

Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում

Ըստ թեմայի

Լողազգեստն այլևս նորաձև չէ․ ինչպես են ծովային հանգստավայրերը հարմարվում նոր պայմաններին
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից
թեգերը:
կորոնավիրուս, Վենետիկ, դիմակահանդես, դիմակ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ