23:13 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Լուսանկարներ

Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
243 0 0
  • Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում
  • Ճայ` Քյոլնի ցուցանակներից մեկի վրա
  • Տղամարդը` Քյոլնում
  • Ջրի տակ անցած մանկական հրապարակ Գերմանիայում
  • Ջրի տակ անցած տներ Գերմանիայում
  • Մարդիկ Քյոլնի գետափնյա շրջանում
  • Գնացքն անցնում է հեղեղված երկաթուղային ճանապարհով
  • Կարապը ջրի տակ անցած մանկական հրապարակում. Գերմանիա
  • Ռեստորան ջրի մեջ. Գերմանիա
  • Ամպամած երկինքն ու Ռեյն գետը. Գերմանիա, Քյոլն
© AP Photo / Michael Probst
Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում

Հորդառատ անձրևներից և ձնհալից հետո իսկապես էքստրեմալ պայմաններ են ստեղծվել միանգամից մի քանի եվրոպական երկրներում։ Գերմանիայում երկու գետեր դուրս են եկել ափերից։ Խոշոր ջրհեղեղի հետևանքների կադրերը դիտեք Sputnik Արմենիայի ներկայացրած ֆոտոշարքում:

Շարունակվող անձրևներն ու ձնհալը հանգեցրել են նրան, որ Ռեյնն ու Մոզելը դուրս են եկել ափերից։ Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Գետերի որոշ հատվածներում պաշտպանական պատնեշների կառուցման պատճառով դադարեցվել է նավարկությունը։ Ընդհանուր առմամբ, Քյոլնի շրջանում նավարկությունը Ռեյն գետում դադարեցվել է, քանի որ ջրի մակարդակը դեռևս չի հասել այն վիճակի, որ նավերը կարողանան անվտանգ անցնել կամուրջների տակով:

Հարյուրավոր բնակավայրեր ջրի տակ են անցել: Հարավային մի շարք շրջաններում ստիպված են եղել տարհանել տեղի բնակիչներին։  բնակիչներին օրական մի քանի անգամ տարհանում են հրդեհային անվտանգության նավակները։

Ջրհեղեղը հասել է նաև հարևան Լյուքսեմբուրգ։ Երկրի արևելքում Մոզել գետի մակարդակը բարձրացել է վեց ու կես մետր։ Իշխանությունների հաղորդմամբ՝ մեծ ջուրը կսկսի նահանջել առաջիկա օրերին։

Անձրևները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ Գերմանիայում հնարավոր են նոր հեղեղումներ. հանգստյան օրերին իրավիճակի բարելավում չի սպասվում։ Հնարավոր ջրհեղեղի մասին նախազգուշացում է հայտարարվել նաև Գերմանիայի հարավի որոշ շրջաններում։

Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել

Նշենք, որ Գերմանիայի տարածաշրջանային և տեղական իշխանությունները դեռևս մինչև ջրհեղեղն էին ակտիվորեն ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ, որոնք նախատեսված են ջրհեղեղներից պաշտպանվելու համար: Օրինակ, Կոբլենցա քաղաքում, որը գտնվում է Մոզելի ու Ռեյնի միացման կետում, անմիջապես մոնտաժել են այնպիսի շարժական մոդուլներ, որոնց օգնությամբ մեծանում է պաշտպանական կառույցների բարձրությունը:

Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները

Ըստ թեմայի

Նահանջ տարին ու իր հետևանքները. 2020 թ.–ի բնական աղետները` լուսանկարներում
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Նոր տարվա առաջին շաբաթվա ամենավառ իրադարձությունները․ ֆոտոշարք
թեգերը:
ֆոտոշարք, ջրհեղեղ, Գերմանիա, Լուսանկար

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ