22:57 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Լուսանկարներ

Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Ստանալ կարճ հղումը
144 0 0
  • Էտնա հրաբխի ժայթքումը
  • Էտնա հրաբխի ժայթքումը
  • Էտնա հրաբխի ժայթքումը
  • Էտնա հրաբխի ժայթքումը
  • Էտնա հրաբխի ժայթքումը
  • Էտնա հրաբխի ժայթքումը
© REUTERS / Antonio Parrinello
Էտնա հրաբխի ժայթքումը

Արթնացած հրաբխի ժայթքումն ուղեկցվել է բազմաթիվ պայթյուններով, մոխրի ու շիկացած լավայի հզոր արտանետումներով։

Էտնան Եվրոպայի խոշորագույն հրաբուխն է։ Այն կրկին ակտիվացել է և շարունակում է ոմանց խուճապի մեջ գցել, իսկ գեղեցիկ տեսարանների սիրահարներին՝ լիակատար հիացմունք պարգևել։ Գիտնականներն ու տեղի իշխանությունները հավատացնում են, որ Սիցիլիա կղզու (որտեղ գտնվում է հրաբուխը) բնակիչներին որևէ վտանգ հիմա չի սպառնում։

Արթնացած հրաբխի ժայթքումն ուղեկցվել է բազմաթիվ պայթյուններով, մոխրի ու շիկացած լավայի հզոր արտանետումներով։ Ամպրոպի դղրդոցին նման ձայներ են լսվել։ Սև ծուխը պարուրել է շրջակա բնակավայրերը։ Հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ՝ Իտալիայում գործող երեք հրաբուխներից ամենաբարձրի գեղեցկությամբ հիանալու։

Այս ամենը հատկապես տպավորիչ տեսք ունի գիշերը՝ աստղազարդ երկնքի ներքո։ Մինչ փորձագետները պատմում են, որ խառնարանում նոր ճեղքվածք է հայտնվել, այդ պատճառով արտանետումներն ավելի շատ են, լուսանկարիչները շտապում են հավերժացնել եզակի կադրերը:

Եվ այնուամենայնիվ, հրաբխին մոտենալ ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում։ Անգամ գեղեցկության մոլի սիրահարներին ու լուսանկարիչներին։

 

 

թեգերը:
Իտալիա, Սիցիլիա, հրաբուխ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ