14:54 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Լուսանկարներ

Մեծ աղմուկ փոքր քաղաքում․ Երևանի հրապարակների զուգահեռ իրականությունները

Ստանալ կարճ հղումը
363 0 0
  • Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ընդդիմադիր ակտիվիստների բախումը ոստիկանների հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ (փետրվարի 24, 2021թ․), Երևան
  • Լենա Նազարյանը ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ոստիկանական պատնեշը՝ Կառավարության շենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Ընդդիմադիրները խորոված են անում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
  • Ընդդիմադիր ակտիվիստները ներխուժել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենք (փետրվարի 24, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում ՝ Ազգային ժողովի շենքի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Փոքրիկ խաչ ոստիկանական մեքենայում
  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան
  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան. ֆուտբոլիստներից մեկի գլխին միջատ է հայտնվել
  • Ընդդիմության կողմնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ կարտոֆիլի պլեճ են պատրաստում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները՝  փողոցային հայելու մեջ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
  • Նիկոլ Փաշինյանը կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին կառավարական շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության բողոքի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Լոռի» և «Ալաշկերտ»  ֆուտբոլային ակումբների հանդիպումը (փետրվարի 28, 2021թ․), Երևան
  • «Արարատի» 24-ամյա պաշտպան Քրիստիան Խիմենեսը
  • Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Աննա Հակոբյանը զավակների հետ հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Նիկոլ Փաշինյանն օդային համբույր է ուղարկում իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Հոգևորականներն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության երթի մասնակիցներն ուղևորվում են դատախազության շենքի մոտ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • Ընդդիմությունը վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Շունը հոգնել ու պառկել է Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 27, 2021թ․), Երևան
  • Փոքրիկ տղան ընդդիմության հանրահավաքների մասնակցի գրկում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի հետևում ծուխ է երևում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Անցնող շաբաթը հանրապետությունում փոթորկուն էր։ Sputnik Արմենիան ներկայացնում է վերջին օրերի ամենավառ կադրերը։

Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Վարչապետը պահանջը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց ու նույն օրը Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք հրավիրեց։ Առանց այն էլ մայրաքաղաք Երևանը վերջին օրերին հանրահավաքներից աչք բացել չէր կարողանում, իսկ հինգշաբթի օրը «զուգահեռ իրականություններում»՝ Հանրապետության և Ազատության հրապարակներում, միաժամանակ երկու հանրահավաք կազմակերպվեց։

Մեկում հավաքվածները բղավում էին «Նիկոլ, վարչապետ», մյուսում` «Նիկոլ, դավաճան»։ Երկու հանրահավաքներն էլ շարունակվեցին քայլերթով, բարեբախտաբար, տարբեր ուղղություններով։ Փաշինյանի գլխավորած քայլերթն ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, իսկ Հայրենիքի փրկության շարժման քայլերթը հասավ ու մնաց Բաղրամյան պողոտայում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները որոշեցին անժամկետ նստացույց անցկացնել Ազգային ժողովի առջև։

Այսպիսով, փետրվարի 25-ից սկսած՝ Բաղրամյանի պողոտայի մի հատվածը շարունակում է փակ մնալ, ցուցարարները գիշերում են տեղադրված վրաններում, տաքանում հատուկ վառարանների մոտ։ Ազգային ժողովի դիմաց փոքրիկ վրանային քաղաք է ստեղծվել, որտեղ և՛ խորոված են անում, և՛ գյուղական «պլեճ»  պատրաստում, բայց չեն մոռանում գլխավոր պահանջի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

Ներքաղաքական լարված առօրյան ֆուտբոլասերներին չխանգարեց հետևելու Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպմանը, որն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով։

Առաջարկում ենք դիտել այս շաբաթվա իրադարձությունների ամենավառ կադրերը, որոնք ֆիքսել են Sputnik Արմենիայի լուսանկարիչները։

Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

Ըստ թեմայի

Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ
Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը պաշտոնապես մեկնարկեց. լուսանկարներ
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, ֆուտբոլ, հանրահավաք, Երևան, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ