05:57 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Լուսանկարներ

Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

Ստանալ կարճ հղումը
60 0 0
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում. 17–րդ դարի գորգ
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
  • Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
  • Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Շուշիի թանգարանում ցուցադրվող արցախյան բոլոր գորգերը հավաքվել են գյուղեգյուղ, տնետուն ընկնելով և դրանք գնելով։ ԽՍՀՄ ժամանակներում ադրբեջանցիները գնում էին արցախյան հին գորգերը և Բաքվում դրանք ցուցադրում որպես ադրբեջանական։

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում մեծ դժվարությամբ դուրս բերած արցախյան գորգերի հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Քանակական առումով փրկվել է հավաքածուի 2/3-րդը, սակայն, Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով, որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել են։

«Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասել է Ասծատրյանը։ Դրանց մեջ նաև 17–րդ դարին պատկանող գորգ կա։

Արցախյան ամեն գորգ իր պատմությունն ունի։ Դրանց մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

թեգերը:
Երևան, Թանգարան, Գորգ, Արցախ, Շուշի

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ