14:05 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Լուսանկարներ

Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1019)
66 0 0
  • Ջոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են
  • Իտալացի փողոցային նկարիչ TvBoy-ի «Երեք պատվաստանյութ» գրաֆիտին, որը նմանեցվել է Ռաֆայելի «Երեք գրացիա» կտավին. Բարսելոնա
  • Տղան անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
  • Գրաֆիտի Բոգոտայում. Կոլումբիա
  • Գրաֆիտի Գազա քաղաքում
  • Տղամարդն անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
  • «Միասին կհաղթենք COVID-19»–ին. Վենեսուելայի ու Ռուսաստանի դրոշների պատկերով գրաֆիտին՝ Կարակասում
  • Գրաֆիտին հիշեցնում է սոցիալական հեռավորության մասին. Մումբա, Հնդկաստան
  • COVID-19-ի պատկերով գրաֆիտիի մոտով անցնող երեխա ՀԱՀ-ում
  • Գրաֆիտի Ջակարտայում. Ինդոնեզիա
  • Պաշտպանիչ դիմակով բուժաշխատողը գրաֆիտիի մոտ. Կարակաս
© AFP 2020 / Emmanuel Dunand
Ջոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են

Ինչպես է սթրիթ արտն արտացոլում համավարակի դարաշրջանի անհավատալի իրողությունը՝ դիտեք աշխարհի տարբեր երկրների գրաֆիտիների վառ ֆոտոշարքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: Ջոնս Հոպկինսի համալսարանի (Բալթիմոր, ԱՄՆ) տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է մոլորակի ավելի քան 115 միլիոն մարդ, ավելի քան 2,5 միլիոն վարակված մահացել է:

Նկարիչներն ու կրեատիվ անձինք նույնիսկ այս «մութ ժամանակներում» կյանքում գույներ են գտնում։ Կորոնավիրուսի թեմայով վառ ու արտահայտիչ գրաֆիտիները հայտնվել են տարբեր երկրներում ու անմիջապես գրավում են հանրության ուշադրությունը: Ժանրը մեկն է, իսկ բովանդակությունը` խիստ բազմազան։ Բուռն գույների միջոցով հեղինակները  կոչեր են անում, հույս, վախեր ու հեգնանք արտահայտում:

Հեղինակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ նրանց մեսիջները հասկանալի են ոչ միայն տեղի բնակիչների, այլև մոլորակի բոլոր մարդկանց համար։ Չէ՞ որ բոլորին մի խնդիր է միավորել։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1019)

Ըստ թեմայի

Հիասքանչ ու կատարյալ․ ոսկե հատմանը  համապատասխանող դեմք ունեցող աստղերի լուսանկարները
Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի
Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
թեգերը:
Լուսանկար, կորոնավիրուս

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ