14:10 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Լուսանկարներ

Հանրահավաքներ, դիպուկահարներ և ոչ միայն. հայաստանյան բուռն շաբաթը` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
110 0 0
  • Պատերազմում հաշմանդամություն ստացած տղամարդը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին
  • Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը Երևանում
  • Նիկոլ Փաշինյանը` իր նախաձեռնած մարտիմեկյան հանրահավաքին
  • Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը Երևանում
  • Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանարահավաքին
  • Փաշինյանի կողմնակիցները ծաղիկներ են խոնարհում Մարտի 1–ի զոհերի հիշատակին
  • Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում
  • Ոստիկանական ուժերը ՀՀ ԱԺ–ի մոտ
  • Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Տիգրան Խանումյանի հայրը
  • Վովա Վարդանովը
  • Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
  • Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում
  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում
  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում
  • Երևանի Վերնիսաժը
© Sputnik / Asatur Yesayants
Պատերազմում հաշմանդամություն ստացած տղամարդը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Հանրահավաքներ, երթեր, անգամ դիպուկահարներ Հայաստանի խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիս ու էլի արժանահիշատակ իրադարձություններ։ Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա լուսանկարները։

Հայաստանի մայրաքաղաքն անցնող շաբաթվա ընթացքում իրադարձությունների պակաս չուներ։ Ավելին` երկուշաբթի օրը` մարտի 1–ին, միանգանից 2 հանրահավաք էր միաժամանակ ընթանում Երևանում, այն էլ` տարբեր բանակների։

Հայրենիքի փրկության շարժումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, իսկ Փաշինյանի կողմնակիցները` Հանրապետության հրապարակում։ Չնայած Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը 2008թ.–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին էր նվիրված, բայց ընթացքում թեմայից շեղումներ եղան, իսկ այն ավարտվեց հիշատակի երթով դեպի Միասնիկյանի արձան։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքները շարունակվեցին ամեն օր, Բաղրամյան պողոտայում դեռ տեղադրված են վրանները։

Հասարակությանը ցնցեցին չորեքշաբթի օրը ԱԺ պատուհաններից երևացող դիպուկահարներն ու հարզենը։ Այս օրը վարչապետը ԱԺ–ում էր։

Հինգշաբթ օրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ռուսական լրատվամիջոցների հետ և պատասխանեց պատերազմի ու իր` քաղաքականություն վերադառնալու մասին հարցերին։

թեգերը:
դիպուկահար, ԱԺ, Հայրենիքի փրկության շարժում, Նիկոլ Փաշինյան, հանրահավաք, Երևան, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ