20:10 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Լուսանկարներ

Պոմպեյ քաղաքի տեղում գրեթե ամբողջությամբ պահպանված կառք են հայտնաբերել. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
18110
  • Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
  • Հնագետներ
  • Պեղումների վայր
  • Գտածո
  • Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
  • Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
  • Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
  • Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը
© AFP 2020 / Pompeii Archeological Park
Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը

Հնագետների հայտնաբերած քառանիվ կառքը նախատեսված է եղել տոների, շքերթների ու երթերի համար:

Հնագետները, որոնք աշխատում են հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի տեղում, որը մ.թ. 79թ. «թաղվել» է Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած մոխրի տակ, գրեթե ամբողջությամբ պահպանված կառք են հայտնաբերել։

Երկաթե մասերով, բրոնզե և անագե գեղեցիկ զարդանախշերով կառքը նախատեսված է եղել տոների, շքերթների և երթերի համար:

Սենսացիոն բացահայտում. Մեռյալ ծովի քարանձավներում աստվածաշնչյան ձեռագրեր են հայտնաբերվել

Պատմաբանների կարծիքով ՝ սա չափազանց կարևոր հայտնագործություն է հին աշխարհի մասին գիտելիքներն ընդլայնելու համար, քանի որ գտածոն նմանը չունի Իտալիայում:

Ավելի վաղ նույն տեղում հնագետները հայտնաբերել էին ձիերի մասունքներ, ընդ որում` դրանցից մեկը եղել էր թամբով։

Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»

Հին հռոմեական Պոմպեյ քաղաքը, որը գտնվում է Նեապոլի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել է 1592 թվականին, բայց պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: Մահացած քաղաքի պեղումները դեռ ընթացքի մեջ են:

Հնագետները Պոմպեյում «նորմալ մարդկանց ֆասթֆուդ» են հայտնաբերել

Ըստ թեմայի

Հազարամյակների պահած գաղտնիքները, կամ ինչ են հայտնաբերել հնագետները Շիրակի Լեռնակերտում
Գիտնականները եգիպտական փարավոնի մահվան սենսացիոն մանրամասներ են բացահայտել
Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են, ենթադրաբար, աշխարհի ամենահին գարեջրի «արտադրամասը»
թեգերը:
Լուսանկար, կառք, Պոմպեյ, հնագետ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ