23:41 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Լուսանկարներ

Ոչ միայն առասպելական Ատլանտիդան․ ջրի տակ մնացած հնագույն քաղաքների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
165 0 0
  • Ալտիտ Յամը ջրի տակ մնացած հին նեապոլիտական գյուղ է, Իսրայել
  • Կրետեի Միրաբելոյի ծոցում գտնվող հին ջրաղացների ավերակները:
  • Հապի աստծու մեծ արձանը Միջերկրական ծովում։
  • Պունտա լողափ
  • Դարպասի ավերակներ Գրեյֆրայարսուն, Դանվիչ, Սաֆֆոլկ
  • Բրիտանական կղզիների ափը Spurn Point-ում, Անգլիա
  • Կլավդիոս կայսեր արձանի ջրի տակ մնացած մնացորդները Բայի ստորջրյա հնագիտական այգում
  • Դուվրի առափնյա գիծը Կենտում
  • Խորտակված Կեկովա քաղաք, Թուրքիա
Ալտիտ Յամը ջրի տակ մնացած հին նեապոլիտական գյուղ է, Իսրայել

Առասպելական Ատլանտիդայից բացի, որն ըստ լեգենդի խորտակվել է, հնագույն ժամանակների բազմաթիվ իրական քաղաքներ են ջրի տակ հայտնվել: Heritage daily–ի հեղինակները ներկայացրել են ջրի տակ մնացած ամենահետաքրքիր քաղաքներն ու բնակավայրերը։

Ջրասույզ եղած քաղաքների թվում է Ատլիտ-Յամը։ Այն նեոլիթյան դարաշրջանի բնակավայր է ժամանակակից Իսրայելի տարածքում։ Ոչ պակաս զարմանալի է Հերակլիոն քաղաքի պատմությունը։ Այն հին եգիպտական քաղաք է եղել Նեղոսի գետաբերանին։

Հատուկ կորսված վայր է համարվում նաև Պավլոպետրի քաղաքը, որը գտնվում է Հարավային Հունաստանի Պունտայի ափերի մոտ։ Հատկանշական է նաև Դանվիչը, որը խոշոր առևտրային նավահանգիստ ու քաղաք է եղել Անգլիայի Սաֆոլկ կոմսության արևելյան ափին։

Ցանկում հատուկ տեղ է զբաղեցնում Բայան, որը մասամբ խորտակված հռոմեական քաղաք է, գտնվում է ժամանակակից Իտալիայում` նեապոլիտանական ծոցի ափին: Իսկ ահա Դոլչիստեն, որը բյուզանդական քաղաք է Կեկովա կղզում, ժամանակակից Թուրքիայի տարածքում է։

Այս հնագիտական տեսարժան վայրերի լուսանկարները դիտեք Spitnik-ի ֆոտոշարքում։

թեգերը:
Հին աշխարհ, ավերակներ, Իտալիա, Հունաստան, Թուրքիա, Լուսանկար, քաղաք

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ