07:15 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Լուսանկարներ

Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
107 0 0
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած (մինչև 102 կգ) Սամվել Գասպարյանը  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Արփինե Դալալյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրորդների դիմավորումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի նվաճած Սիմոն Մարտիրոսյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրորդների դիմավորումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած (մինչև 102 կգ) Սամվել Գասպարյանը  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրորդների դիմավորումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում են հայ ծանրորդներին. 12 ապրիլի, 2021
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում են հայ ծանրորդներին. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի նվաճած Սիմոն Մարտիրոսյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրորդների դիմավորումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Ծանրորդների դիմավորումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում են հայ ծանրորդներին. 12 ապրիլի, 2021
© Sputnik / Asatur Yesayants
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած (մինչև 102 կգ) Սամվել Գասպարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում. 12 ապրիլի, 2021

Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ):

Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկները Մոսկվայից վերադարձան Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ծափերով ու դափնեպսակներով։

Հիշեցնենք` ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրին 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճեցին երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ):

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձան Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)՝ երկամարտում գրանցելով համապատասխանաբար 380 կգ և 464 կգ արդյունք:

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Երկամարտի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալով զբաղեցրեց 3-րդ տեղը. առաջատարն Ուկրաինայի ընտրանին էր (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ), իսկ երկրորդ տեղում Բուլղարիան էր (3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե):

Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել խմբում առաջին հորիզոնականը: Հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել:

Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրումում 0 է ստացել՝ 3 անգամ չկարողանալով հրել 195 կգ ծանրաձողը: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 190 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 0 է ստացել: Տաթև Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք, իսկ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ ցուցանիշով չորրորդն է եղել +87 կգ քաշային կարգում:

Դիմավորման ուշագրավ կադրերը՝ Sputnik Արմենիայի լուսանկարաշարում։

թեգերը:
Հայաստան, Եվրոպա, ծանրամարտ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ