12:03 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Լուսանկարներ

Վարչապետի «սյունյաց ընդունելությունից» մինչև ջահերով երթ․ անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
98 0 0
  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (ապրիլի 24, 2021 թ., Երևան)
  • Ցեղասպանությունը վերապրածի սերունդներից Արմեն Արսլանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
  • 
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվողների մայրերն ու կանայք պրոթեզավորման կենտրոնի բացման արարողության ժամանակ (ապրիլի 23, 2021թ․, Երևան)
  • 8-ամյա Վահե Մոսինյանը, որը ավտովթարի հետևանքով մարմնի 80 տոկոս այրվածքներ էր ստացել, մեկ տարի անց դուրս է գրվել հիվանդանոցից
  • «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին (ձախից) և մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկա են գտնվել 2021 թվականի հավակնորդներին հայտարարելու արարողությանը (ապրիլի 24, 2021 թ․, Երևան)
  • Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արտ-ինստալյացիայի կազմակերպիչ Մարիամ Մուղդուսյանը թղթե կակաչ է փոխանցում «Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհի Ելենային (ապրիլի 23, 2021թ., Երևան)
  • Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները հավկիթներ են կոտրել կառավարական ամառանոցի մոտ՝ ի նշան բողոքի (ապրիլի 21, 2021թ., Երևան)
  • Ոստիկանները սյունեցիներին սատարող հանրահավաքի ժամանակ (ապրիլի 22, 2021թ․ Երևան)
  • Սյունեցիներին սատարող հանրահավաքի արտացոլումը մեքենայի ապակու մեջ (ապրիլի 22, 2021թ․ Երևան)
  • 
Լուսանկարներ և նամակներ Ռաքել (Ազատուհի) Միքայելյանից, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը
  • Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի (ապրիլի 23, 2021թ․ Երևան)
  • Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի (ապրիլի 23, 2021թ․ Երևան)
© Sputnik / Asatur Yesayants
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (ապրիլի 24, 2021 թ., Երևան)

Լարված շաբաթվա ամենաբարի լուրը մեկ տարի առաջ ավտովթարի ենթարկված փոքրիկ Վահեի ապաքինումը դարձավ։

Ներքաղաքական կյանքն այս շաբաթ էլ լարված անցավ։ Կրքերի բորբոքման նոր առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը։ Մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ագարակում, Մեղրիում և Կապանում Փաշինյանին դիմավորեցին բողոքի ակցիաներով և վիրավորական վանկարկումներով։ Հատկապես թեժ էր ընդունելությունը Մեղրիում։ Ի պատասխան «սյունյաց ողջույնի»՝ վարչապետը հանձնարարեց ուժային կառույցների ղեկավարներին անհապաղ գործի անցնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Վարչապետի հանձնարարականին հաջորդեցին ձերբակալություններն ու ի աջակցություն բերման ենթարկվածների բողոքի ցույցերը։

Ջո Բայդենն էլ դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահը Ռեյգանից հետո, որը 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները «ցեղասպանություն» անվանեց։ Բայդենի ապրիլքսանչորսյան երկար սպասված ելույթին նախորդեցին ավանդական դարձած ջահերով երթն ու երիտասարդ արվեստագետների կազմակերպած հետաքրքիր արտ-ինստալյացիան։

Լարված շաբաթվա ամենաբարի լուրը փոքրիկ Վահեի ապաքինումը դարձավ։ Մեկ տարի առաջ ավտովթարի հետևանքով Վահե Մոսինյանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխեցին ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի 80 տոկոս այրվածքներով։ Մեկ տարի անց 8-ամյա տղան տուն է գնում իր ոտքով։

 

թեգերը:
Բողոքի ակցիա, երթ, Հայաստան, Լուսանկար

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ