04:05 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Լուսանկարներ

Ամերիկահայերը կարող են «Օսկարով» տուն վերադառնալ

Ստանալ կարճ հղումը
265 0 0
  • Օսկարակիր Օդրի Հեփբերնը 1954 թվականի մարտի 25-ին Նյու Յորքում «Օսկար» մրցանակի հանձնման 26-րդ ամենամյա արարողության ժամանակ: Հեփբերնը «Օսկար» է ստացել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար:
  • «Օսկարի» դափնեկիրներ Գրեյս Քելլին և Մարլոն Բրանդոն 1954 թվականի մրցանակի հանձնման արարողության ժամանակ՝ իրենց արձանիկներով: Քելլին «Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել «Գեղջուկ աղջիկը» ֆիլմում դերակատարման համար, իսկ Բրանդոն՝ «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել «Նավահանգստում» ֆիլմում խաղացած դերի համար։
  • 1969 թվականի ապրիլի 14-ին արված այս լուսանկարում դերասանուհի և երգչուհի Բարբրա Սթրեյզանդը՝ Արնոլդ Սկաազիի կիսաթափանցիկ տաբատով, իր «Օսկարն» է ցույց տալիս։ Նա այն ստացել էր «Ծիծաղելի աղջնակը» ֆիլմում դերակատարման համար՝ 41-րդ «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ։
  • Շերը բեմ է դուրս գալիս 1986 թվականի մարտի 25-ին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման 58-րդ ամենամյա արարողության ժամանակ:
  • Գվինեթ Փելթրոուն իր արձանիկով՝ «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար՝ 1999 թվականի մարտի 21-ին «Օսկար» 71-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
  • Երգչուհի Բյորքը կարապի հագուստով՝ 2001 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում անցկացվող «Օսկար» մրցանակի 73-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Բյորքը առաջադրվել էր «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Պարուհին մթության մեջ է» ֆիլմի «Ես ամեն ինչ տեսել եմ» երգի համար։
  • Ջուլիա Ռոբերթսը «Էրին Բրոկովիչ» ֆիլմում դերակատարման համար «Օսկարի» արժանանալուց հետո՝ 2001 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում կայացած «Օսկար» 73-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
  • Դերասանուհի Անջելինա Ջոլին 2012 թվականի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակի հանձնման 84-րդ արարողությունից առաջ։
  • Ջենիֆեր Լոուրենսը սայթաքում է իր «Օսկարը» ստանալու համար բեմ բարձրանալիս։ Նա ճանաչվել էր «Լավագույն դերասանուհի» 2013 թվականին «Օսկար» մրցանակի հանձնման 85-րդ արարողության ժամանակ։
  • Բիլի Փորթերը 2019 թվականի փետրվարի 24-ին՝ «Օսկարի» 91-րդ ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ։
  • Նատալի Փորթմանը 2020 թվականի փետրվարի 9-ին՝ «Օսկարի» 92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ։
© AP Photo
Օսկարակիր Օդրի Հեփբերնը 1954 թվականի մարտի 25-ին Նյու Յորքում «Օսկար» մրցանակի հանձնման 26-րդ ամենամյա արարողության ժամանակ: Հեփբերնը «Օսկար» է ստացել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար:

Sputnik Արմենիան հիշում է կինեմատոգրաֆիայի բնագավառում հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր հոլիվուդյան ամենավառ աստղերի դիտարժան հանդերձանքները:

Ապրիլի 25-ին (Երևանի ժամանակով՝ ապրիլի 26-ի գիշերը) «Դոլբի թատրոնում» անցկացվելու է «Օսկարի» 93-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ի դեպ, կինոյի ասպարեզում այս հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն երկու ամերիկահայ գործիչներ։

Մադլեն Շարաֆյանի «Burrow» («Բույնը») ֆիլմն առաջադրված է «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

«Judas and the Black Messiah» («Հուդան և սև մեսիան») ֆիլմն առաջադրված է միանգամից 6 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկը մեր հայրենակից Սև (Սևակ) Օհանյանն է։

«Օսկարը» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակն է, որը հանձնվում է 24 հիմնական անվանակարգերում։

«Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսի «Ռուզվելտ հոթելում»՝ 1929 թ. մայիսի 16-ին, տևել է ընդամենը 15 րոպե: Արձանիկի բնորդը եղել է ժամանակի հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսը:

Առաջին անգամ մրցանակաբաշխության ժամանակ «Օսկար» անունը կիրառվել է 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։ Մինչև այսօր ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու հենց այս անունն ընտրվեց։

Հայաստանն այս տարի էլ «Օսկարի» հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ

Մինչ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունն առաջարկում ենք մեր վերհիշել նախորդ տարիներին հոլիվուդյան աստղերի վառ կերպարները։

Ըստ թեմայի

«Ահա թե ինչու եմ սատարում Արցախին». Ալեն Դելոնի, Ժան Ռենոյի, Պիեռ Ռիշարի և մյուսների կոչը
Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել
«Սողոմոնի երգերը»․ Հայաստանից «Օսկարի» առաջադրված ֆիլմի իրավունքը գնել է Cloudburst-ը
թեգերը:
ֆիլմ, «Օսկար» մրցանակաբաշխություն

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ