06:04 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Լուսանկարներ

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Ստանալ կարճ հղումը
463 0 0
  • Օդային հարված Գազա քաղաքի վրա (մայիսի 15, 2021), Գազայի հատված
  • Պաղեստինցի տղան, որն իսրայելական հարվածների պատճառով փախել է տնից, նստած է փախստականներին ընդունող դպրոցում (մայիսի 14, 2021). Գազայի հատված
  • Պաղեստինցի աղջիկը Ալ Շիֆի հիվանդանոցում` իր վիրավորված տատիկի կողքին, փախստականների աշ Շաթիի ճամբարին Իսրայելի կողմից հասցված հարվածից հետո (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Բուժքույրը պահում է երեխային, որին դուրս են բերել փլատակների տակից։ Ընտանիքի յոթ այլ անդամներ մահացել են Ալ Շիֆի հիվանդանոցում, փախստականների աշ Շաթիի ճամբարին Իսրայելի կողմից հասցված հարվածից հետո (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Աբու Հաթաբի ընտանիքի հարազատները սգում են ընտանիքի անդամների մահը (մայիսի 15․ 2021). Գազայի հատված
  • Պաղեստինցիները սգում են ազգականի մահը դիահերձարանում (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Պաղեստինցի վիրավոր տղան` Աշ Շաթի հիվանդանոցում (մայիսի 15, 2021). Գազա
  • Պաղեստինցի տղան, որը փախել է տնից իսրայելական հարվածների պատճառով, փախստականներ ընդունող դպրոցում (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Պաղեստինցի աղջիկը աշ Շաթի հիվանդանոցում, իր վիրավոր տատիկի կողքին (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Իսրայելապաղեստինյան հրաձգության ժամանակ սպանված Ալ-Հադիդի ընտանիքի երեխայի մարմինը տեղափոխող տղամարդը (մայիսի 15, 2021). Գազայի հատված
  • Պաղեստինցի կինը, որը փախել է տնից իսրայելական հարվածների պատճառով, փախստականներին ընդունող դպրոցում (մայիսի 15, 2021). Գազայի հատված
© AFP 2020 / MOHAMMED ABED
Օդային հարված Գազա քաղաքի վրա (մայիսի 15, 2021), Գազայի հատված

Պատերազմի բոլոր սարսափները հասկանալու ու զգալու համար, ու կարևոր չէ՝ որտեղ է այդ պատերազմը, բավական է նայել սպանված, վիրավոր կամ որբ մնացած երեխաների ու սգացող մեծահասակների լուսանկարները:

Հարվածները, որոնք այսօր միմյանց հասցնում են Իսրայելն ու Պաղեստինը, արժենում են ոչ միայն ավերված շենքեր ու ենթակառուցվածքներ, այլև հարյուրավոր կյանքեր՝ երկու կողմից էլ:

Էսկալացիան սկսվելուց ի վեր Գազայի հատվածին հասցված հարվածների զոհ է դարձել 126 մարդ, այդ թվում՝ 31 երեխա: Այդ երեխաներից շատերն այրվածքներ են ստացել, ոմանք զրկվել են ձեռքերից և ոտքերից։

Գազայի հյուսիսում ջրային կառույցների վնասումն արդեն հանգեցրել է այն բանին, որ 250 հազար մարդ առանց խմելու ջրի է մնացել։

Պատերազմը գեղեցիկ չի լինում։ Պատերազմը մարդասեր չի լինում։ Մեր ֆոտոշարքում ներկայացված յուրաքանչյուր լուսանկարի հետևում տխուր պատմություն է: Բայց պատերազմից այլ կադրեր չեն լինում։..

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

Հիշեցնենք` Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։

Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները

Ըստ թեմայի

Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
«Խորապես մտահոգված ենք». ՀՀ ԱԳՆ–ի կոչը երուսաղեմյան բախումների կողմերին
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, Պատերազմ, Պաղեստին, Իսրայել

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ