07:52 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Լուսանկարներ

Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր

Ստանալ կարճ հղումը
178 0 0
  • Մերիլին Մոնրո
  • Ռեժիսոր Բիլլի Ուայլդերը և Մերիլին Մոնրոն
  • Դերասան Թոմ Յուելը հաջողության համբույր է ստանում դերասանուհի Մերիլին Մոնրոյից
  • Մերիլին Մոնրոն կեցվածք է ընդունել գովազդի համար
  • Մերիլին Մոնրոն Սեուլում
  • Մերիլին Մոնրոն ինքնագրեր է թողնում 2-րդ դիվիզիոնի մարտիկների համար Հարավային Կորեայում շրջագայության ժամանակ
  • Մերիլին Մոնրոն ամուսնու՝ դրամատուրգ Արթուր Միլլերի հետ մեքենայում` 1957 թվականի օգոստոսի 10-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Մերիլինը հոսպիտալացվել էր վիժելու պատճառով և 10 օր անցկացրել հիվանդանոցում։
  • Մերիլին Մոնրոն Մեդիսոն–սքվեր–գարդենում
  • Մերիլին Մոնրոն Նյու Յորքից մեկնում է Հոլիվուդ
  • «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմից կադր
  • Մերիլին Մոնրոն ֆոտոստուդիայում, 1955 թվական
  • «Ջազում միայն աղջիկներն են»
  • Մերլին Մոնրոն երկրորդ ամուսնու` բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյի հետ
  • Մերիլին Մոնրոն Կորեայում զինվորականների հետ
  • Մերիլին Մոնրոյի լուսանկարը Փարիզում
  • Մերիլին Մոնրոն ֆուտբոլային խաղի ժամանակ
  • Մերիլին Մոնրոն ամուսնու հետ
  • Մերիլին Մոնրոն
  • Մերիլին Մոնրոն` աջից առաջինը
  • Մերիլին Մոնրոն նկարահանվում է լողազգեստի գովազդում, 1947 թվական
© AP Photo / Matty Zimmerman
Մերիլին Մոնրո

Հունիսի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ծնվել է Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոն՝ դերասանուհի, որն աշխարհին գերեց իր գեղեցկությամբ ու մանկական անմիջականությամբ։

Նորմա Ջին Մորտենսենը, որն աշխարհին հայտնի է որպես Մերիլին Մոնրո, 1950-ական թվականների սեքս-խորհրդանիշներից մեկն էր։

Ավելի քան կես դար է անցել հայտնի դերասանուհու, անկրկնելի շիկահերի, «ամերիկյան երազանքի» կենդանի մարմնավորման ՝ Մերիլին Մոնրոյի առեղծվածային մահից, բայց նրա անձի, կենսագրության ու մահվան հանգամանքների հանդեպ հետաքրքրությունը չի մարել նաև այսօր։

Նրան պաշտում էին տղամարդիկ, նրան փորձում էին նմանվել կանայք։ 20-րդ դարի մեծագույն գրող Արթուր Միլլերը նրա ամուսինն էր, իսկ ԱՄՆ նախագահ Քենեդիի հետ ունեցած կապի մասին խոսում են մինչ օրս։ Նրա մասին շատ բան է հայտնի, և դրա հետ մեկտեղ քչերը գիտեն, թե իրականում ով է եղել Մերիլին Մոնրոն։

Մարտիրոսյանի կինը կերպարանափոխվել է Փարիզում. «Ես Մերիլինի կրկնօրինակն եմ»

«Ես երբեք ոչ մեկին չեմ խաբել։ Բայց ես թույլ եմ տվել, որ մարդիկ խաբվեն։ Նրանք առանձնապես չեն փորձել պարզել, թե ով եմ ես իրականում, փոխարենը հեշտությամբ հորինել են ինձ։ Եվ ես պատրաստ եմ վիճել նրանց հետ։ Նրանք սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին ես երբեք չեմ եղել։ Իսկ երբ բացահայտեն դա, ինձ կմեղադրեն խաբեության մեջ»,– ասել է նա։

«Այդ Մոնրոն ինձ կաթվածի հասցրեց», - ասաց դերասան Կլարկ Գեյբլն ու մահացավ

Մի անգամ նա լրագրողին համառորեն խնդրել է հարցազրույցում ներառել այն, ինչ իր համար իսկապես կարևոր է` բոլոր աստղերը, սևամորթները, հրեաները, արաբները բոլոր եղբայրներ են։

«Այն, ինչ իրոք պետք է աշխարհին, ազգակցության զգացումն է»,– ասել է Մերիլինը և խնդրել, որ իրեն ոչ թե անլուրջ ներկայացնեն, այլ գրեն այն մասին, թե ինչ կարևոր է իր համար այն, ինչին ինքն է հավատում:

Մերիլին Մոնրոյի մամուլի քարտուղար Պատրիսիա Նյուքոմբը պատմել է այդ հարցազրույցի մասին ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել մահից ոչ շատ առաջ։

Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց

թեգերը:
Լուսանկար, ծնունդ, Մերիլին Մոնրո

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ