00:47 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Լուսանկարներ

Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
593 0 0
  • «Երևանի գինու օրեր» փառատոնը. 04.06.21
  • Գինու փառատոնին նաև «պատմական հերոսներն» են մասնակցում
  • Գինիները` փառատոնին
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
  • Սևամորթ զբոսաշրջիկը` գինու փառատոնին
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
  • Երևանում այսօր բոլորը գինովցած են
  • Հայկական գինին հորդում է
  • Գինեխմություն` Երևանում
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
  • «Երևանի գինու օրեր» փառատոնին նաև պարում են
  • Ֆիքսել դիտարժան կադրերը
  • Ավանդույթների ու պատմության ներկայացում` «Երևանի գինու օրեր» փառատոնին
  • Անմահացնել փառատոնի գեղեցիկ պահերը
  • Անմահացնել փառատոնի գեղեցիկ պահերը
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի մասնակիցները
© Sputnik / Asatur Yesayants
«Երևանի գինու օրեր» փառատոնը. 04.06.21

Փառատոնի կազմակերպիչների համոզմամբ` երևանյան գինու օրերը նպաստում են տնտեսության զարգացմանը, մասնավորապես` տուրիզմի ու գինեգործության։

Երևանում մեկնարկել է գինու փառատոնը, որն այս տարի մայրաքաղաքում անցկացվում է 5-րդ անգամ և կտևի 2 օր՝ հունիսի 4-ին ու 5-ին։ Sputnik Արմենիան ներկայացնում է միջոցառման ամենավառ կադրերը։

Փառատոնն ընդգրկում է Երևանի կենտրոնական 3 փողոցների շուրջ 600 մետրանոց տարածքը՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Սնունդն ու գինիները ներկայացված են 97 տաղավարներում։ Փառատոնին մասնակցում են գինեգործական 41 ընկերություն` նախորդ փառատոնի 25-ի փոխարեն։

Տաղավարներում ընդհանուր առմամբ ներկայացված է 281 տեսակ գինի, որից 113–ը` կարմիր, 91–ը` սպիտակ, 30–ը` վարդագույն, 18–ը` փրփրուն, 38–ը` մրգային: Գինուց բացի փառատոնի մասնակիցներին կառաջարկվի նաև սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել)։

Փառատոնի երաժշտական մասն ապահովվում է տարածքում տեղադրված 2 բեմերի միջոցով։ Մեկից հնչում են կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները (Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ)` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երկորդ բեմից հնչում են երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Փառատոնն ունի նաև բարեգործական բաղադրիչ։ Բարեգործական նպատակով մասնակցող 3 ընկերությունների արտադրած  գինու ու տեղում պատրաստվող արցախյան ժենգյալով հացի վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորներին ու զոհվածների ընտանիքներին։

Փառատոնի կազմակերպիչների համոզմամբ` երևանյան գինու օրերը նպաստում են տնտեսության զարգացմանը, մասնավորապես` տուրիզմի ու գինեգործության։

Կարող եք հայտեր ներկայացնել. Խոսրովի անտառը նոր առաջարկ ունի. տեսանյութ

Ըստ թեմայի

Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը
Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
թեգերը:
Երևան, փառատոն, Գինի, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ