21:04 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Լուսանկարներ

Սպանությունից մինչև նոր կյանք. շաբաթվա ուշագրավ իրադարձությունները՝ լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
109 0 0
  • Մասիսի աղբավայրն այրվում էր 10 օր շարունակ։
  • Հունիսի 1-ին ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը հայտնել է, որ ԱՊՀ-ից Հայաստանում ընտրություններին կհետևեն շուրջ 70 դիտորդներ:
  • Դաշնակահարուհին Ա․Գրիբոյեդովի հեղինակած վալսի կատարման ժամանակ՝ «Ռուսական տան» կազմակերպած «Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ» կոմիքս-այբբենարանի շնորհանդեսին։
  • Գագիկ Ծառուկյան ու Արա Խաչատրյան. հունիսի 1-ին Երևանի Հյուսիսային պողոտայում միացվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկի հետհաշվարկով ժամացույցը։
  • Սպանված քաղաքացու արտացոլանքը մեքենայի մեջ. հունիսի 2-ին մայրաքաղաքի կենտրոնում աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ. անհայտ անձը հրազենից մահացու կրակ արձակեց Գավառի բնակչի ուղղությամբ ու դիմեց փախուստի:
  • Անտառային փողոցի երիտասարդ բնակիչը վազում է հրշեջների մոտ. հունիսի 3-ին հրդեհ բռնկվեց Երևանի կենտրոնում, այրվեց մոտ 200 քմ ընդհանուր մակերեսով տանիքներ և շինություններ։
  • Հրշեջը Անտառային փողոցում բռնկված հրդեհը մարելուց հետո:
  • Զոհված կամավոր Հովհաննես Մարկոսյանի դուստրը ՝ Միլան։
  • «Երևանի գինու օրեր» փառատոնի այցելուները գովազդային պաստառի մոտ. հունիսի 4-ին Երևանում 5-րդ անգամ մեկնարկեց գինու փառատոնը, այն տևեց 2 օր։
  • Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Խոսրովի արգելոցում նոր էկոզբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ զբոսաշրջային ցուցանակ է բացում։
  • Լրագրողը Խոսրովի արգելոցում նոր էկոզբոսաշրջային երթուղիների շնորհանդեսից հետո զբոսնում է Հավուց Թառ վանքի տարածքում։
  • Գառնի գյուղն ու կիրճը Խոսրովի արգելոցի տարածքից։
© Sputnik / Aram Nersesyan
Մասիսի աղբավայրն այրվում էր 10 օր շարունակ։

Մասիսի աղբավայրի չմարող հրդեհից մինչև Խոսրովի արգելոցի գեղեցկությունը, երևանյան աղմկոտ սպանությունից մինչև նոր կյանքի սկիզբ. ինչ է ֆիքսել անցնող շաբաթվա ընթացքում Sputnik Արմենիայի խցիկը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Այս տարվա 23-րդ շաբաթը լի էր ինչպես արտակարգ դեպքերով, այնպես էլ գեղեցիկ իրադարձություններով։ Հրշեջ–փրկարարներին ի վերջո հաջողվեց մարել 10 օր շարունակ այրվող Մասիս քաղաքի աղբավայրը։
Իսկ Երևանի կենտրոնական Աբովյան փողոցում հունիսի 2-ին անհայտ անձը հրազենից մահացու վիրավորում հասցրեց Գավառ քաղաքի բնակչին ու դիմեց փախուստի:

Բայց կյանքը շարունակվում է։ Ու դրա վկայությունն այս շաբաթ դարձավ Արցախյան պատերազմում զոհված կամավոր Հովհաննես Մարկոսյանի դստեր ՝ Միլանի ծնունդը։

Հովհաննես Մարկոսյանը գիտեր, որ հայր է դառնալու, բայց դա նրան հետ չպահեց պատերազմ մեկնելուց։ Երիտասարդ ամուսինները 4 տարի բուժվում էին երեխա ունենալու նպատակով։ Մայիսի 26-ին նրանց երազանքն իրականացավ, բայց հորը վիճակված չէր տեսնել իր երկար սպասված զավակին։

Հունիսի 4-ին Երևանում 5-րդ անգամ անցկացվեց գինու փառատոնը։ 2 օր տևած միջոցառման վերաբերյալ հանրության տեսակետները տարբեր էին` ոմանք նախընտրեցին մասնակցել ու կտրվել առօրյայից, մյուսներն այն համարեցին խրախճանք ժանտախտի ժամանակ ու ամենախիստ քննադատության արժանացրեցին թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին։

Բայց անկախ երկրում առկա իրավիճակից, Հայաստանն այնուամենայնիվ շարունակում է զբոսաշրջությունը համարել տնտեսական կարևոր ուղղւթյուններից մեկը։ Այս շաբաթ, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ Խոսրովի արգելոցում բացվեցին նոր էկո-զբոսաշրջային երթուղիները։

Կարող եք հայտեր ներկայացնել. Խոսրովի անտառը նոր առաջարկ ունի. տեսանյութ

Ըստ թեմայի

Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը
Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
թեգերը:
փառատոն, ծնունդ, Սպանություն, Լուսանկար

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ