07:32 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Լուսանկարներ

Վարդավառը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև զբոսաշրջիկները. տոնի ուրախ լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
44142
  • Գառնիում ջրում են զբոսաշրջիներին
  • Երեխաները ջրում են անցորդների. Վարդավառ
  • Վարդավառից «տուժած» աղջիկը
  • Գառնիում ջրում են զբոսաշրջիներին
  • Երեխաները ջրում են անցորդների. Վարդավառ
  • Երեխաները ջրում են միմյանց. Վարդավառ
  • Ջրում են պատահական անցորդներին. Վարդավառ
  • Վարդավառից «տուժած» աղջիկը
  • Վարդավառ. ուրախ ջրոցի. 11.07.21
© Sputnik / Aram Nersesyan
Գառնիում ջրում են զբոսաշրջիներին

Sputnik Արմենիան ներկայացնում է այսօրվա Վարդավառի ամենավառ և ուրախ կադրերը։

Հայաստանում այսօր նշում են Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Վաղ հեթանոսական շրջանից գոյություն ունեցող և Աստղիկ աստվածուհուն նվիրված այս տոնն այնքան սիրված էր ժողովրդի կողմից, որ քրիստոնեության ընդունումից հետո Հայ Առաքելական եկեղեցին այն քրիստոնեացրեց, դարձրեց 5 տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը։

Այսօրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում հնչում է Սուրբ պատարագ։ Իսկ տոնի սիրված` ժողովրդական ավանդույթը` միմյանց ջրելն և ջրային խաղեր խաղալը, պահպանվել են առ այսօր։

Հայաստանի տարբեր բնակավայրերում այսօր կարելի էր տեսնել իրար ջրող կամ ջրից փախչող մարդկանց։ Հայկական Վարդավառը շատ է դուր գալիս նաև այդ օրերին այստեղ գտնվող զբոսաշրջիկներին։ Շատերը մեր երկրից մեկնելուց հետո ամենաշատը հենց Վարդավառի մասին են պատմում։

Sputnik Արմենիան ներկայացնում է այսօրվա Վարդավառի ամենավառ և ուրախ կադրերը։

թեգերը:
ջուր, Վարդավառ, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ