21:43 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Լուսանկարներ

Վարդավառը, Կանն ու 78-ամյա խնամված հավաքարարը. շաբաթը`լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
55811
  • Հրազդանում աղջիկները Վարդավառի ժամանակ իրար ջրում են զոհված հերոսի գրաֆիտի ֆոնին. հուլիսի 11, 2021
  • Գյումրու մաքրուհին` Քնար տատը
  • Sputnik Արմենիայի թղթակից Մարիանն Փայտյանը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանի հետ զրույցի ընթացքում
  • Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանը
  • Արմավիրի Ակնալիճ գյուղի բնակիչը Զոհրաբ Կնյազյանը. ոռոգման ջրի խնդիր
  • Արմավիրի չորացած գետակները
  • 11-րդ դասարանցիները պատրաստվում են զիվորական կյանքին
  • Զոհված զինծառայող Թաթուլ Հակոբյանի որդին` 2–ամյա Մոնթեն
  • Մոդել և երաժիշտ Կառլա Բրունին Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին
  • Հյուրը` Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին
  • Ոստիկանանկան նոր ծառայությունը Երևանում
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրազդանում աղջիկները Վարդավառի ժամանակ իրար ջրում են զոհված հերոսի գրաֆիտի ֆոնին. հուլիսի 11, 2021

Տարվա 28-րդ շաբաթն անցավ տեղական ու միջազգային նշանակության իրադարձություններով, որոնք չվրիպեցին Sputnik Արմենիայի տեսադաշտից։

Ընթացիկ շաբաթը հարուստ էր իրադարձություններով։ Այն ամփոփեց կիրակօրյա ուրախ Վարդավառը` իր վառ կադրերով։ Sputnik Արմենիան շաբաթվա ամփոփումը ներկայացնում է բացառիկ լուսանկարներով։

Այս շաբաթ Կաննում մեկնարկեց 74-րդ կինոփառատոնը։ Sputnik Արմենիայի լուսանկարիչը որսացել է կարմիր գորգով անցնող կինոաշխարհի մեծությունների լավագույն կադրերը։ Բայց  ամենադիտարժան ու ամենաքննարկված լուսանկարը դարձավ հմայիչ անծանոթուհու մերկ կրծքի լուսանկարը։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է նաև հայաստանյան իրողությունները. երաշտի ողբերգական հետևանքները, ոռոգման ջրի բացակայությունից իսպառ չորացած ջրանցքներն ու այգիները և իրենց ամբողջ տարվա աշխատանքից այդպես էլ արդյունք չստացած գյուղացիներին։

44–օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց Հայաստանը շարունակում է ապրել ու վերապրել տեսածն ու զգացածը։ Sputnik Արմենիան անցնող շաբաթվա ընթացքում ևս իր նյութերում ներկայացրել է մարդկային ճակատագրերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ապրելու, այլև ապրեցնելու պատերազմի ցավից դեռևս ուշքի չեկած իրենց հայրենակիցներին։

Sputnik Արմենիայի թղթակիցն էլ ներկայացրել է գյումրու կոլորիտային տատիկներին։ Նրանք ոչ միայն ամեն օր զբաղված են հայրաքաղաքի փողոցների մաքրության ապահովմամբ, այլև չեն մոռանում իրենց էլ ժամանակ հատկացնել ու 78 տարեկանում էլ աշխատանքի գնալ եղունգները խնամված ու ներկած։

թեգերը:
հերոս, Լուսանկար, Զոհ, Արցախյան պատերազմ, Գյումրի, Կաննի կինոփառատոն, Վարդավառ

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ