10:36 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Լուսանկարներ

Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում

Ստանալ կարճ հղումը
9010
  • Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։
  • Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը
  • Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։
  • Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում
  • «Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»
  • Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար
  • Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում
  • Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին
  • Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով
  • Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում
© Sputnik / Asatur Yesayants
Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։

Ամսվա ամենաքննարկվող մշակութային միջոցառումն ավարտին է մոտենում։ Sputnik Արմենիան ներկայացնում է կինոտոնի ամենահիշարժան կադրերը։

«Օլիմպիական» թռիչքներ կարմիր գորգին, ոչ այնքան պարկեշտ ժեստեր և հայկական ծագումով դերասաններ. դրվագներ, որոնք կարող են ոչ այնքան նշանակալից թվալ, բայց այնուամենայնիվ հետաքրքրել են մեզ։

Հանդիսատեսը սովորաբար հետևում է, թե աստղերն ինչ հագուստով ու զարդերով են քայլում կարմիր գորգի վրայովով։ Բայց Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցին հաջողվել է «երկնաբնակներին» անմահացնել ավելի անհոգ իրավիճակներում։

Կիրիլ Սերեբրեննիկովի «Պետրովների գրիպը» ֆիլմի պրեմիերային ռուսական դեսանտը որոշեց իր ձևով ցրել լարվածությունը և սովորական (և անգամ ձանձրալի) տիկնիկային դիրքի փոխարեն ֆիլմի պրոդյուսերն ու դերասանները ուղղակի թռչկոտեցին կինոթատրոնի մուտքի առաջ։ Շատ զվարճալի կադր ստացվեց։

«Բերգմանի կղզին» ֆիլմի աստղեր Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը «հաճոյախոսություններ» փոխանակեցին՝ մամուլի համար ֆոտոքոլլի ընթացքում միմյանց միջնամատ ցույց տալով։ Եվ չնայած այդ շարժումը կոպիտ ու անպարկեշտ է համարվում, շլացուցիչ ժպիտների պարագայում բարի և նույնիսկ հմայիչ թվաց։

Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում

Եթե «Ամենակատաղի կազմ» անվանակարգ լիներ, «Ոսկե արմավենին» իրավամբ կստանար ֆրանս-բելգիական «Suprêmes» ֆիլմի դերասանական կազմը։ Նրանք կանգնում էին փառատոնի տարբերանշանով վահանակների վրա, ծամածռվում էին և պարզապես վայելում պահը։ Ի դեպ, այդ ավազակների թվում երկու հայ կար՝ Մատթեո Գրիգորյանն ու Թանգի Կորկիկյանը։

Փառատոնի վերջին օրերին ֆրանսիական Ռիվիերայում եղանակն այնքան էլ լավը չէ։ Հասցրեց անձրև գալ, ուժգին քամի բարձրացավ։ Այնպիսի քամի, որ գրեթե մերկացրեց դերասանուհի Կամելիա Ժորդանոյին։ Փաստերը, ինչպես ասում են, ստորև։

Անկրկնելի բրիտանուհի Թիլդա Սուինթոնը, որը եկել էր «The French Dispatch» («Ֆրանսիական լրաբերը») ֆիլմի պրեմիերային, նույնպես «զոհ գնաց» քամոտ եղանակին, որը ոչինչ չթողեց նրա էլեգանտ սանրվածքից։ Դերասանուհու մազերը բառացիորեն բիզ-բիզ կանգնեցին, բայց նա, որպես իսկական բրիտանուհի, հանդարտ ու առանց շփոթմունքի նշույլի շարունակում էր ժպտալ լուսանկարիչներին։

Քամին հասավ նաև ֆիլմի ամերիկացի ռեժիսորին՝ Ուես Անդերսոնին։ Նրա վարսահարդարը նույնպես հաստատ չուրախացավ այդ տեսարանից։

Ֆրանսիացի սքանչելի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն ֆոտոքոլլի ընթացքում որոշեց սնդուսափայլ տիկնոջ դեր չխաղալ, այլ հանդես գա չարաճճի աղջնակի կերպարով։ Լեզու հանելը լավ տարբերակ էր։

Մի խոսքով, Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք ամենածիծաղելի, անհեթեթ կադրերը, որոնք մենք հաջողացրել ենք արձանագրել «հանցանքի վայրում»։

Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում

Ըստ թեմայի

Կիկաբիձեն կխաղա հանրահայտ սերիալում, որի 7-րդ եթերաշրջանը նկարահանվում է Վրաստանում
«Ճամպրուկներով դոլար եմ բերել». ինչու Հմայակ Հակոբյանին չհաջողվեց բացել իր թատրոնը
«Լիլիթին է նման». Ալեքսանդր Բաբասյանի ու Լյուսի Հայրապետյանի միջև սիրավե՞պ է սկսվել
թեգերը:
Լուսանկար, դերասանուհի, դերասան, Կաննի կինոփառատոն

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ