11:41 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Լուսանկարներ

«Թաքնված» կրծքեր ու այլ բարեմասնություններ. ով ինչ հագուստով զարմացրեց Կաննում

Ստանալ կարճ հղումը
51610
  • Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը Schiaparelli Haute Couture զգեստով։ Բոլորի ուշադրության կենտրոնում հայտված պատյան-շրջազգեստը՝ խիտ բրդից, խոր լանջաբացվածքով, երկար օվացիաների է արժանի ոչ միայն դերձակների վարպետության, այլև հետաքրքիր դիզայնի շնորհիվ։ Բրոնխների տեսքով ծանր վզնոցը այլաբանորեն հայտարարում է․ գնահատե՛ք շնչելու հնարավորությունը։ Հանրությունն անմիջապես յուրացրեց դասը։
  • Քենդիս Սուեյնփոուլ, զգեստը՝ Etro։ Արդեն դժվար է հաշվել, թե սուպերմոդելը քանի անգամ է ցնցող տեսքով հայտնվել Կաննում։ Այս տարվա կոմբինեզոնն ընդգծում էր Քենդիսի ոչ պակաս կատարյալ կազմվածքը։ Կտորի և մոդելի մաշկի երանգները գրեթե չէին տարբերվում, այդ պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ նա ոտքից գլուխ պատված է բյուրեղներով։ Այս փայլը մենք հաստատ երկար կհիշենք։
  • Կոկո Ռոշա, զգեստը՝ Dior։ Մեզ ամենից շատ դուր եկավ մեկ կերպարում հավերժական դասականի համադրումը ժամանակակից միտումների հետ․ դասական ձևվածք + մոդայիկ ցանցավոր բոդի։  Ավելացրեք դրամատիկ դիմահարդարում, և  առանձնահատուկ միջոցառման բարդ կերպարը պատրաստ է։ Փխրուն Կոկոյի հագին հետաքրքիր մուգ գույների զգեստը բացառիկ նրբագեղ տեսք ուներ, մասամբ՝ կեցվածք ընդունելու նրա վարպետության շնորհիվ։
  • Կառլա Բրունի, զգեստը՝ Celine․ Գեղեցկության խորհրդանիշ իտալուհին և Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նուրբ երկնամոխրագույն զգեստ էր ընտրել։ Մեր օրերում այսքան կանացի կերպար հազվադեպ է հանդիպում, ուստի բոլորը շունչ պահեցին։
  • Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․  Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։  Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
  • Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․  Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։  Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
  • Կյարա Ֆերրանյի, զգեստը՝ Giambattista Valli։ Նեոնային երանգներն այս տարի քիչ էին, եթե մենք մեր հաշվարկներում չենք սխալվել, ընդամենը երկու նման զգեստ կար։ Մեր ուշադրությունը գրավեց այս մեկը՝ իտալուհի բլոգերի հագին։ Ֆրանսիական Giambattista Valli նորաձևության տունը զգեստը կարել է հատուկ պատվերով։ Լանջաբացվածքի հատվածը զարդարված է վերամշակված ալյումինից պատրաստված ծաղիկներով․ նույն նյութը Nespresso ապրանքանիշն օգտագործում է սուրճի կապսուլաների համար։ Բավականին արդյունավետ կոլաբորացիա է ստացվել։
  • Ջեսիկա Չեսթեյն, զգեստը՝ Dior․ Սևի ու կարմիրի համադրությունը հավերժական է, հենց այդ հնարքից էլ որոշել էր օգտվել հայտնի դերասանուհին։ Ֆրանսիական նորաձևության տան ստեղծած միագույն զգեստը լրացնում էին Chopard-ի ադամանդները, դիմահարդարումը,  կապված մազերն ու եղունգները, բոլորը՝ կարմիրի զանազան երանգներով։
  • Իզաբել Գուլար, զգեստը՝ Etro։ Նորաձևությունը կրկնվում է, և դա նորություն չէ։ 70-ականների փայլը վերադառնում է բրազիլացի սուպերմոդելի և իտալական բրենդի համատեղ ջանքերով։ Մեզ անձամբ շատ է դուր գալիս նման հետհայացքը և, անկասկած, առանձնանում է Կաննի ավանդական զգեստներից։
  • Բելլա Հադիդ, զգեստը՝ Jean Paul Gautier-ի վինտաժային հավաքածուից ։ Ամրիկացի թոփ-մոդելի առաջին անցումը անկրկնելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Անձամբ մենք զգեստն առանձնացրինք սևի ու սպիտակի դասական համադրության համար։ Շղարշե փեշը յուրահատուկ թեթևություն ու նրբագեղություն են հաղորդում կերպարին։
  • Լենա Լենինայի հագին՝ անհայտ դիզայների զգեստ է։ Ռուսաստանցի Х դիզայների ստեղծած արտառոց կերպարը հայտնվեց ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Կուրծքն ընդգծող «կոտոշիկները» բառացիորեն հայտնվեցին  համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Զգեստը լուսանկարում էին անգամ Քրուազետի մերձակայքում գտնվող բնակարանների պատշգամբներից։ Լենինան ինքն իր զգեստը «գառան եղջյուրներ» է անվանում։ Առայժմ հազիվ թե մեկ ուրիշը կարողանա փորձել այս կերպարը, ուստի վայելենք Ելենայի շրջազգեստի փայլն ու սպասենք նոր կերպարներին։
  • Ֆարհանա Բոդի, զգեստը՝ Atelier Zuhra
Ըստ Pantone գույնի ինստիտուտի՝ այս տարվա գույնը դեղինն է։ Փոթազարդ ծավալուն զգեստը, այն էլ՝ ուլտրանորաձև գույնի, հիանալի ընտրություն է երկու տարվա ընդմիջումից հետո կարմիր գորգ դուրս գալու համար։ Այն խիստ իրատեսորեն ցուցադրում է համավարակի դեպրեսիվ շրջանին հաջորդած հանդիսավոր ուրախությունը։ Կարմիր գորգի ֆոնին բանանային դեղինն իսկույն աչքի ընկավ և գրավեց լուսանկարիչների ուշադրությունը։
  • Սփայք Լի, կոստյումը՝ Louis Vuitton։ Վարդագույն կոստյումն ու նույն երանգի արևապաշտպան ակնոցները Nike մարզակոշիկների հետ ռեժիսորին գրանցեցին ֆրանսիական Ռիվիերայի ամենաոճայինների շարքում։ Փառատոնի հյուրերն ու հանդիսատեսն անհամբեր սպասում է ռեժիսորի յուրաքանչյուր ելքին։ Ահա և իր դեբյուտով Լին խախտեց կարմիր գորգի դրեսս-կոդի գրեթե բոլոր կանոնները․ հայտնվեց մարզակոշիկներով և առանց թիթեռնիկ-փողկապի։ Բայց Սփայքն, ի վերջո, ժյուրիի անդամ է, նրան ամեն ինչ կարելի է։ Իսկ մեզ մնում է միայն վայելել նրա զգեստապահարանի բազմազանությունը։
  • Թինա Կունակի, զգեստը՝ Valentino Haute Couture․ Հնարավոր է, որ խոշոր կարմիր վարդակապով մանուշակագույն կիմոնոն համընդհանուր ֆավորիտը չէր, բայց այս կերպարը մենք առանձնացրինք մի քանի պատճառով` գույնի և Կաննի կինոփառատոնի վայրի խորհրդավորությունը, զուսպ դիմահարդարումն ու խոշոր ադամանդով մատանին՝ Messika բրենդից։
  • ԷմՋեյ Ռոդրիգես, զգեստը՝ Etro։ Իր առաջին ելքի համար Pose սերիալի աստղն ընտրել էր իտալական ապրանքանիշի կիպ զգեստը։ Մեր ուշադրությունը գրավեց ոչ միայն դերասանուհու հիանալի կազմվածքը, այլև շողշողուն բյուրեղների և ապակե ուլունքների համադրությունը։
  • Զգեստի ամենատպավորիչ դետալը մեջքի բացվածքն էր, որն ընդգծում էր կնոջ մարմնի այդ հատվածի նրբագեղությունը։
  • Անյա Ռուբիկ, զգեստը՝ Saint Laurent։ Լեհ թոփ-մոդելն ապացուցում է, որ չոկերները վերադառնում են։ Միայն թե եթե առաջ դրանք կտորից կամ կաշվից էին, ապա հիմա գերադասելի են ադամանդները։ Այդպիսի զարդն առնվազն ավելի երկար կծառայի։ Համադրեք պարզ սև զգեստի հետ, ցանկալի է՝ մի ուսով։
  • Եվ չէինք կարող չհիշեցնել․ շնչե՛ք։
© Sputnik / Asatur Yesayants
Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը Schiaparelli Haute Couture զգեստով։ Բոլորի ուշադրության կենտրոնում հայտված պատյան-շրջազգեստը՝ խիտ բրդից, խոր լանջաբացվածքով, երկար օվացիաների է արժանի ոչ միայն դերձակների վարպետության, այլև հետաքրքիր դիզայնի շնորհիվ։ Բրոնխների տեսքով ծանր վզնոցը այլաբանորեն հայտարարում է․ գնահատե՛ք շնչելու հնարավորությունը։ Հանրությունն անմիջապես յուրացրեց դասը։

Կորոնավիրուսի համավարակն ու սահմանափակումները նախորդ տարի մեզ զրկեցին Կաննի կինոփառատոնի մասնակիցների ու հյուրերի հոյակապ հագուստների շքերթով հիանալու հնարավորությունից։ Աստղերն այս տարի լրացրին այդ բացը։

Փարթամ ու կիպ, գույնզգույն ու փայլփլուն, փետուրներով ու առանց փետուրների, բոլոր ոճերի զգեստներն ու կոստյումները պայքարեցին «լավագույններից լավագույնի» տիտղոսի համար։

Ռուսաստանցի դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով. լուսանկար

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին հաջողվել է որսալ Կաննի կարմիր գորգին հայտնված ամենազարմանալի հագուստները։

Ձեր դատին ենք ներկայացնում Sputnik Արմենիայի լուսանկարների ընտրանին։

Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում

Ըստ թեմայի

Աստղերը շատ էին, բայց բոլորին փակեց անծանոթուհու մերկ կուրծքը. Կաննի փառատոնի առաջին օրը
Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում
Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում
թեգերը:
Լուսանկար, հագուստ, մոդել, ռեժիսոր, դերասանուհի, դերասան, Կաննի կինոփառատոն

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ