23:41 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Լուսանկարներ

Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը

Ստանալ կարճ հղումը
170 0 0
  • Ձախից աջ՝ Ժան Դյուժարդենը, Նիկոլյա Բեդոսը, Պիեր Նինին և Նատաշա Լինդինջերը «Գործակալ 117. սիրով Աֆրիկայից» ֆիլմի եզրափակիչ ցուցադրության և Կաննի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։
  • Ադել Էկզարխոպուլոսը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին փակման արարողության ժամանակ
  • Ալոեն կարմիրի վրա. դերասանուհի Ռոզամունդ Պայկը
  • Նիկոլյա Բեդոսն ու Պոլին Դեսմոնտսը
  • Ռեժիսոր Նիկոլյա Բեդոսն իր գործընկերների հետ պարում է կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
  • Շլացուցիչ Շերոն Սթոունը ողջունում է երկրպագուներին Կարմիր գորգի վրա
  • Թիլդա Սուինթոնը կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
  • Սփայք Լին ու Թիլդա Սուինթոնը գրկախառնվում են
  • Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Սփայք Լին
  • Դերասանները լուսանկարվում են Կաննի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
  • Պաոլո Սորենտինոն
  • Աննա Ժիրարդոն կարմիր գորգի վրա փակման արարողության ժամանակ
  • Ագաթա Ռուսելը
  • Ջեմմա Չանը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա նորաձև բյուրեղներով
  • Դատելով Սպայք Լիի դեմքի արտահայտությունից՝ նրան շատ կարևոր բան են պատմում
  • Դերասանուհի Դորիա Տիլյեն լուսանկարվում է կարմիր գորգի վրա
  • Մելանի Թիերին փակման արարողության ժամանակ
  • Մաեստո Քրիստիան Լաւբուտեինը, իհարկե, կարմիր հագած
  • Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը ողջունում է լուսանկարիչներին Կաննի 74-րդ ամենամյա կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
  • Ժան Դյուժարդենն ու Նատալի Փեշալան կարմիր գորգի վրա
  • Մեջտեղում՝ Նորա Մարտիրոսյանը
  • Կինոփառատոնի ժյուրին
  • Ժյուրիի անդամ Մելանի Լորանը
  • Կաննի կինոփառատոնի վերջին օրը
  • Կարմիր գորգը լի է նրբագեղությամբ և հմայքով ոչ միայն ի դեմս կանանց
  • Աննա Ժիրարդոն փակման արարողության ժամանակ
  • Արտիստները աստիճաններով բարձրանում են «OSS 117: Alerte Rouge en Afrique Noire» ֆիլմի ցուցադրությանը
  • Շլացուցիչ Շերոն Սթոունը ողջունում է երկրպագուներին Կարմիր գորգի վրա
  • Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը ողջունում է լուսանկարիչներին Կաննի 74-րդ ամենամյա կինոփառատոնի փակման արարողության ժամանակ
  • Արտիստները հավաքվել էին եզրափակիչ լուսանկարների համար. Կաննի 74-րդ կինոփառատոնը պաշտոնապես ավարտվեց։ Շնորհակալություն, մենք հիացած ենք։
© Sputnik / Asatur Yesayants
Ձախից աջ՝ Ժան Դյուժարդենը, Նիկոլյա Բեդոսը, Պիեր Նինին և Նատաշա Լինդինջերը «Գործակալ 117. սիրով Աֆրիկայից» ֆիլմի եզրափակիչ ցուցադրության և Կաննի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։

Մինչ հանդիսատեսը սրտատրոփ սպասում էր երեկոյի գլխավոր պահին՝ հաղթողների հայտարարմանն ու մրցանակների հանձնմանը, մի փոքր աննկատ մնաց Կաննի կարմիր գորգով աստղերի վերջին անցումները։

Ահա և ավարտվեց կինոյի տոնի վերջին օրը Կրուազետում։ Աստղերը պատրաստել էին իրենց նրբագեղ զգեստները, գործի էին դրվել շլացուցիչ ադամանդներն ու, իհարկե, անկեղծ ժպիտները:

Մինչ հանդիսատեսը սրտատրոփ սպասում էր երեկոյի գլխավոր պահին՝ հաղթողների հայտարարմանն ու մրցանակների հանձնմանը, մի փոքր աննկատ մնաց Կաննի կարմիր գորգով աստղերի վերջին անցումները։ Իսկ աշխարհահռչակ աստղեր կրկին փայլում էին այնտեղ։

Ի դեպ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց նաև Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմը։ Ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը։ Ցուցադրությունը կայացել է «Օլիմպիա» կինոթատրոնում։

Շերոն Սթոունը, Ռոզամունդ Փայքը, Թիլդա Սուինթոնը, Ադել Էկզարկոպուլոսը ու բազմաթիվ դերասաններ թանկարժեք իրերի փայլ ու պայծառ ժպիտները պարգևեցին: Sputnik Արմենիա-ի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցի սուր աչքից ոչինչ ու ոչ ոք չի վրիպել։

թեգերը:
Կաննի կինոփառատոն, Նորա Մարտիրոսյան, Լուսանկար

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ