05:07 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Լուսանկարներ

Պուտինն ու նոր տեխնիկան. ավիացիոն-տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսի բացման կադրերը

Ստանալ կարճ հղումը
10110
  • Միջազգային ավիացիոն և տիեզերական ցուցահանդեսի խորհրդանիշով դրոշներ
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում ցուցահանդեսի բացման արարողությանը
  • Միացյալ ավիաշինական կորպորացիայի տաղավարը
  • ՌԴ նախագահն ուսումնասիրում է նոր տեխնիկայի նմուշները։ Ձախից առաջինը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն է, երկրորդը` «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
  • Հինգերորդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչը թռիչքային ծրագրի կատարման ժամանակ։
  • «Ռոսկոսմոսի» տաղավարում ներկայացված «Անգարա Ա5» հրթիռի մանրակերտը
  • «Ռոսկոսմոսի» տաղավարը
  • «Նոչնոյ օխոտնիկ» Մի-28ՆՄ հարվածային ուղղաթիռը
  • Ցուցահանդեսի մասնակիցները
  • Ցուցահանդեսի մասնակիցները։ Սանիտարական ավիացիայի Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռը
  • Ցուցահանդեսի մասնակիցները։ Սանիտարական ավիացիայի Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռը
  • Իլ-114-300 ինքնաթիռը թռիչքային ծրագրի կատարման ժամանակ
  • Աղջիկը լուսանկարում է թռչող ինքնաթիռը
  • «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի «Սապֆիր» շարժական պաշտպանական համալիրները` նախատեսված անօդաչուների դեմ
  • Ռուսական «Տոր-Է2» զենիթահրթիռային համալիրը
  • Այցելուները «Airbus A350-1000» ուղևորատար ինքնաթիռի ֆոնին
  • Պարաշյուտիստի հանդերձանք ու թթվածնի սարքավորում (ձախից)
  • «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգի արտադրության ԲԱՍ-200 անօդաչու ուղղաթիռը
  • Հինգերորդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչը
  • «Օխոտնիկ» Ս-70 անօդաչուի մանրակերտը
  • Մասնագիտացված հատված, որտեղ ուսումնասիրում են օդանավի խցիկի կառավարման համակարգը
  • Ցուցահանդեսի այցելուները
  • Ցուցահանդեսի այցելուները
  • Միջազգային ավիացիոն և տիեզերական ցուցահանդեսի տարածքում
© Sputnik / РИА Новости
Միջազգային ավիացիոն և տիեզերական ցուցահանդեսի խորհրդանիշով դրոշներ

Տեխնիկան ցուցադրվում է մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում։ Այս տարի ցուցահանդեսը նշում է 15-ամյա հոբելյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացեց ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսը։ Նրան ներկայացրին նոր ռազմական կործանիչը` մեկ շարժիչ ունեցող «Սուխոյ» թեթև մարտավարական ինքնաթիռը, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի մյուս նմուշները։

Այս տարի ուշադրության կենտրոն են ավիատեխնիկայի հեռանկարային նմուշները։ Մեկը հինգերորդ սերնդի կործանիչ է, մյուսը`Սու-57Է կործանիչի` արտահանման համար նախատեսված տարբերակը։ Ցուցադրվում է նաև նոր սերնդի ՊԴ-14 շարժիչ ունեցող, հայրենական արտադրության նորագույն քաղաքացիական ՄՍ-21 ինքնաթիռը։

Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին

Ցուցադրությունը կտևի հուլիսի 20-25-ը։ Հանդիսատեսի համար բաց կլինի հուլիսի 21-ից։ Համավարակի սահմանափակումների պայմաններում միջոցառումներին հնարավոր կլինի ներկա լինել միայն պատվաստումը հաստատող QR–կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

ՌԻԱ Նովոստին միջազգային ավիացիոն–տիեզերական ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական գործընկերն է, Sputnik գործակալությունը` պաշտոնական տեղեկատվական գործընկերը։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

թեգերը:
տեխնիկա, ավիացիա, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ