18:01 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Джеймс Уорлик

Ուորլիքը կմասնակցի Բաքվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին

arka.am
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
2 0 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Բաքվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Բաքվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։

«Անհամբերությամբ սպասում եմ Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմին մասնակցած ադրբեջանցի փախստականների հետ հանդիպմանը»,– նշել է Ուորլիքն իր գրառման մեջ։

Հունիսի 12–ին Բաքվում կկայանա Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հունիսի 13–ին կանցկացվեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ծրագրված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումը։

Ուորլիքը հունիսի 9–ին եղել է Հայաստանում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար ԵԱՀԿ Մխ համանախագահը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ուորլիքը նաև հանդիպել է այն մարզիկների հետ, ովքեր կներկայացնեն Հայաստանը եվրոպական խաղերում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Գլխավոր թեմաներ