15:56 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Астана

Ղազախաստանի մեջլիսը հաստատել է Ղրղըզստանի միանալուն ԵՏՄ–ին

© Sputnik/ Михаил Воскресенский
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

ԵՏՄ–ին անդամակցելու մասին պայմանգիրը ստորագրվել է 2014թ.–ի դեկտեմբերին Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, մայիսի 22–ին Ղրղըզստանն ավարտել է ԵՏՄ–ին երկրի միանալու ներպետական ընթացակարգերը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1-Sputnik. Ղազախստանի խորհրդարանի մեջլիսի (ստորին պալատ) պատգամավորները հաստատել են Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին։

Ղրղըզստանը մայիսի 22–ին ավարտել է ԵՏՄ–ին երկրի միանալու ներպետական ընթացակարգերը։

«Մենք 2015-2017թթ. կարճաժամկետ շրջանում սպասում ենք Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ավելացում ավելի քան երկու անգամ։ Առավելապես Ղրղըզստանի Հանրապետություն արտահանվում են ցորեն, քարածուխ, երկաթից հարթ գլաններ և չօրինականացված պողպատ, ալյուր, կրաքարային ֆլյուս»,– պատգամավորներին ասել է ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, ում մեջբերում է «Նովոստի–Ղազախստան» գործակալությունը։

ԵՏՄ–ին Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը  ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում` Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Սակայն հանրապետության փաստացի միացումը տեղի կունենա միայն միության բոլոր անդամ երկրներում վավերացման ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Միությունը ենթադրում է ԵՏՄ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղափոխություն։

Գլխավոր թեմաներ