13:12 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Д.Медведев провел переговоры с премьер-министром  Армении О.Абраамяном в Сочи

Հայաստանի և ՌԴ–ի վարչապետերը նշել են փոխգործակցության ակտիվացման կարևորությունը

© Sputnik/ Екатерина Штукина
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
2 0 0

ՌԴ վարչապետն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1 – Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսով քննարկել է հայ–ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր և տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով նախարարների կաբինետի կայքին։

Հեռախոսային խոսակցության նախաձեռնողը հայկական կողմն էր։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր…  Դմիտրի Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը նշել են տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Երևանում 2015 թվականի հունիսի 25-26–ը տեղի ունեցած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

Գլխավոր թեմաներ