08:44 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Анкара, столица Турции

Թուրքիայի խորհրդարանը քվեարկության երեք փուլերի արդյունքում չկարողացավ խոսնակ ընտրել

© Flickr/
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Ընտրությունների չորրորդ փուլը կկայանա նաև չորեքշաբթի։ Ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու, որոնք ստացել են ձայների մեծամասնությունը` Իսմեթ Յըլմազն ու Դենիզ Բայքալը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1 – Sputnik. Չորեքշաբթի ընթացող ընտրություններում թուրքական խորհրդարանի խոսնակի պաշտոնի չորս թեկնածուներից ոչ մեկը, երրորդ փուլի արդյունքներով, չի հավաքել պատգամավորների անհրաժեշտ թվով ձայներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովին։ 

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր իշխող չափավոր պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), որը ստացել էր ընտրողների 40,8% ձայներ և 258 տեղ խորհրդարանում։ Սակայն այն կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը և չի կարողանա միայնակ կառավարություն ձևավորել։

Ձախակենտրոն ժողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԶՀԿ) ստացել էր ձայների 25%–ը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ)` 80–ական տեղ։

ԱԶԿ–ից խոսնակի պաշտոնի համար առաջադրված թեկնածու, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը քվեարկության երրորդ փուլում ստացել է 259 ձայն, ԶՀԿ–ից թեկնածու Դենիզ Բայքալը` 129,  ԱՇԿ–ից թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն` 80, ԱԺԿ–ից թեկնածու Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը` 78 ձայն։

Ընտրությունների եզրափակիչ չորրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ` Իսմեթ Յըլմազն ու Դենիզ Բայքալը, որոնք ստացել են ձայների մեծամասնությունը։

Այս փուլում խոսնակ ընտրվելու համար թեկնածուներից մեկը պետք է խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը ստանա։

Գլխավոր թեմաներ