09:43 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Армянской бизнесмен Левон Айрапетян

Փաստաբան. Հետաքննությունը խնդրում է երկարացնել Հայրապետյանի կալանքը

© Flickr/
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանն արդեն բողոքարկել է տնային կալանքը և խնդրել դատարանին փոխարինել խափանման միջոցը չմեկնելու մասին ստորագրությամբ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2– Sputnik. Հետաքննությունը խնդրում է երկարացնել «Բաշնավթ» գործի մասնակից Լևոն Հայրապետյանի տնային կալանքը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է նրա փաստաբան Լևոն Մարգարյանը։

«Հետաքննության միջնորդության քննումը կկայանա հուլիսի 3–ին Մոսկվայի քաղաքային դատարանում»,– ասել է պաշտպանը։

Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանն արդեն  բողոքարկել է տնային կալանքը և խնդրել դատարանին փոխարինել խափանման միջոցը չմեկնելու մասին ստորագրությամբ` պատճառաբանելով իր պաշտպանյալի վատ առողջական վիճակը։ Սակայն դատարանը մերժել է բողոքը։

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմային»-ին «Բաշնավթի» վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:

Գլխավոր թեմաներ