00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. երևանյան իրադարձություններն ապացուցեցին, որ հնարավոր է ձևավորել շարժում առանց ընդգծված առաջնորդի

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСитуация в Армении
Ситуация в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ կարելի է ունենալ կոորդինատորներ, կազմակերպիչներ, բայց ոչ ընդգծված լիդեր, որը կարող է նաև «ուզուրպացնել» այդ շարժումը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի–Sputnik. Երևանյան վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հնարավոր է առանց ընդգծված լիդերի շարժում ձևավորել, որ կարելի է ունենալ կոորդինատորներ, կազմակերպիչներ, բայց ոչ ընդգծված լիդեր, որը կարող է նաև «ուզուրպացնել» այդ շարժումը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը:

Նա նաև հավելել է, որ հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես են ընդգծված առաջնորդները շարժումը ծառայեցնում սեփական շահերին և մարդկանց օգտագործում են որպես գործիք:

«Այս շարժումը շատերը մեկնաբանեցին տարբեր դիտանկյուններից, ոմանք տեսան ընդվզման դրական կողմերը՝ ասելով, որ երիտասարդները կարողացան համախմբվել առանց կուսակցական կամ քաղաքական օրակարգի, այդ ամենն արեցին շատ կրեատիվ միջոցներով, թույլ չտվեցին սադրիչներին գլուխ բարձրացնել», – նշել է Մելիքյանը։

Ըստ Մելիքյանի` ցուցարարները ցանկանում էին և փորձում էին պահել շարժման սոցիալական, տնտեսական կողմը:

«Առաջնորդ չունենալու հանգամանքն ինչ-որ տեղ ցուցարարների հաջողությունն էր», – նշել է Մելիքյանը։

Ինչ վերաբերում է ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպում կազմակերպելու ՀՀ նախագահի առաջարկին, ապա, ըստ քաղաքագետի, շարժման նախաձեռնողները մերժեցին այն, քանզի պատրաստ չէին նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպման։

«Նրանք ուղղակի չունեին այն պատրաստվածությունը, այն մարդիկ, ովքեր կարող էին գնալ և երկրի նախագահի հետ դեմ առ դեմ խոսել: Նրանք շատ լավ հասկանում էին, որ այնտեղից դուրս էին գալու պարտված», – նշել է Մելիքյանը։

Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ շատ է չափազանցվում սադրիչների փաստը: Նրա կարծիքով` կան որոշ մարգինալներ, այնուհանդերձ, շարժման հարթակում չկան նման տրամադրություններ։

«Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք նաև վատագույն սցենարը, այնպես չէ, որ դա բացառվում է: Բայց կարծում եմ, որ նման ռադիկալ տրամադրություններ չկան»,-ընդգծել է փորձագետը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Լրահոս
0