00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարկեդոնով. Հայաստանի և Ուկրաինայի միջև տարբերություններն ակնհայտ են

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տարբերություններն ակնհայտ են. Հայաստանը համախոհ երկիր է բոլոր առումներով, հայերը չեն ցանկանում «փախչել» Եվրոպա։.

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 – Sputnik. Մինչև «Մայդանը» Ուկրաինան Ռուսաստանի համախոհը չէր, այն մշտապես վարում էր անկայուն քաղաքականություն, մինչդեռ Հայաստանը համախոհ երկիր է բոլոր առումներով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա` Հայաստսանը Հարավային Կովկասի միակ ՀԱՊԿ անդամ երկիրն է, միակ երկիրն է, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, միակ երկիրն է, որն ընտրել է ԵԱՏՄ-ն։ 

«Գաղափարը, որ Ուկրաինան պետք է «փախչի» Եվրոպա ու փրկի իր յուրահատկությունը, Հայաստանում, հայկական ցույցերում  չկա հայերը չեն ցանկանում «փախչել» Եվրոպա: Հայաստանում կա ցույցի մշակույթ: Նախորդ տարվա «Դեմ եմ»-ի ցույցը  դրա վառ օրինակն է, ի՞նչ է` դա նույնպես մայդա՞ն էր»,-հռետորական հարցադրում արեց ռուս քաղաքագետը:

Մարկեդոնովն առանձնահատուկ ուշադրությու հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում քաղաքացիական ցույցեր մշտապես եղել են, և բոլորն են ընթացել են առանց ընդդիմադիր կուսակցությունների: Այժմ էլ երևանյան իրադարձությունները հնարավոր չէ հստակ տարանջատել՝  զուտ սոցիալակա՞ն են, թե՞ քաղաքական:

«Եվս մեկ բան. քաղաքացիական ցույցը չի նշանակում, որ այն հակառուսական է: Հայաստանը նախկին ԽՍՀՄ եզակի պետություններից է, որ անկախությունից ի վեր հստակորեն տարանջատել է խորհրդայինն ու ռուսականը: Նույնիսկ եթե պատկերացնենք, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել, ապա դա չի նշանակում, որ նոր ղեկավարները գնալու և պայմանավորվելու են ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը հնարավորությունների նեղ միջանցք ունի: Դրան գումարած` սահմաններից երկուսը փակ են: Ինչո՞ւ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-նկատեց նա:

«Ցավոք, Ուկրաինայում տիրող իրավիճակը  լրջորեն փոխել է արտաքին քաղաքականության վերաբերմունքը՝ այն ավելի էմոցիոնալ դարձնելով: Կցանկանայի հիշեցնել Պուտինի խոսքերը «Դադարեցրեք հիստերիան, վերլուծեք իրադարձությունները, անցեք միմյանց հասկանալու դիվանագիտությանը»,- ընդգծել է նա։

Քաղաքագետը նկատում է, որ Ուկրաինայի իրադարձությունները ջրի երես հանեցին ետխորհրդային տարածքի շատ խնդիրներ: «Արևմուտքը ցանկանում է փակուղու մեջ դնել Ռուսաստանին: Աշխարհում մրցակցություն է տիրում, բայց զարմանալի ոչինչ չկա, դա նորություն չէ: Երբ խոսում են ուկրաինական «Մայդանի» մասին, հաճախ ասում են՝ «ինչո՞ւ ոչ, եկեք  Հայաստանում էլ «Մայդան» հրահրենք»,-հավելել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարարի՝ երևանյան ցույցերի մասին արված հայտարարության առումով Մարկեդոնովը ընդգծում է, որ Լավրովի հայտարությունում չկա միանշանակ որակավորում երևանյան դեպքերին՝ որպես «Մայդան», կա որոշակի զգուշություն:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանում բողոքի ակցիաների մասին ասել էր, որ դրանք կրում են բացառապես տնտեսական բնույթ, բայց դրանք փորձում են քաղաքականացնել։

«Կարծում եմ, լրագրողներն ու փորձագետները պետք է օգնեն Ռուսաստանի ղեկավարությանը, ԱԳՆ-ին՝ ռացիոնալ, կշռադատված որոշում կայացնելու համար: Դրա համար պետք է փորձել հասկանալ նյուանսները»,-ընդգծել է նա:

Փաստելով, որ Ռուսաստանը հետխորհրդային պետությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, քաղաքագետն ընդգծեց, որ  անհրաժեշտ է մտածել այն լավագույն դիվանագետների, փորձագետների ներկայության մասին, որոնք ցույց կտան, որ այս երկրի հետ գործակցությունը դրական է, շահեկան ու կարևոր:

Համախոհ երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համատեքստում բանախոսը հավասարապես կարևորեց ինչպես բարձր մակարդակի շփումները, այնպես էլ հասարակության դերը։

«Ռուսական իշխանությունները պետք է վերահսկեն, թե ինչպես է ընդունվում համախոհ երկրում ռուսական ներկայությունը: Մենք ցանկանում ենք, որ ռուսական քաղաքականությունն առավել որակյալ, կայուն, ամուր լինի: Ցանկանում ենք, որպեսզի համակրանք լինի Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի այն ասոցացվի արդյունավետության,  հնարավորությունների մեծ շրջանակի, պրագմատիզմի հետ»,-շեշտեց Սերգեյ Մարկեդոնովը:

Լրահոս
0