04:52 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Երևանի ցուցարարները երեկոյան կներկայացնեն հետագա գործողությունների ծրագիրը

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հաղորդել է, որ ցուցարարները մտադիր են անցնել վճռական գործողությունների, բայց կշարունակեն գործել խաղաղ կերպով։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4-Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի անժամկետ ակցիայի մասնակիցները մտադիր են շաբաթ օրը` ժամը 20:00-ին, ներկայացնել իրենց հետագա գործողությունների ծրագիրը, հաղորդել է համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ ցուցարարները մտադիր են անցնել վճռական գործողությունների, սակայն, ինչպես և նախկինում, քաղաքական կոչեր չեն լինի:

«Ամեն ինչ խաղաղ բնույթ կկրի, բռնության կոչեր չեն լինի, բայց շարժման էությունը կփոխվի»,- ասել է Սանասարյանը:

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդել էր ցուցարարներին, որ ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, որ որոշ մարդիկ, որոնք իրենց համարում են բողոքի ակցիայի կազմակերպիչներ, որոշել են այս գիշեր ժամը 02:00-ին սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներ սարքել:

Նա կոչ էր արել ակցիայի մասնակիցներին` չենթարկվել սադրիչներին, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումը:

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Գլխավոր թեմաներ