00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ցուցարարները իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև երկուշաբթի

© Sputnik / Асатур Есаянц / Անցնել մեդիապահոցАкция протеста в Ереване
Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը նշել է, որ եթե պահանջները չկատարվեն, ցուցարարներն ամեն օր աղբամանները, որոնցով փակված է Բաղրամյան պողոտան, կտեղափոխեն մեկ քայլ առաջ:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 — Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անժամկետ ակցիայի մասնակիցներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել:

Ինչպես շաբաթ երեկոյան հանրահավաքի ժամանակ հայտարարել է համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, ցուցարարներն իշխանություններին վերջնագիր են ներկայացնում` մինչև երկուշաբթի ժամը 21:00-ն իրենց պահանջները կատարելու մասին:

Շարժման պահանջներն են՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին հակասոցիալական որոշումը, պատժել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, ինչպես նաև դադարեցնել ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը:

Սանասարյանի խոսքով՝ եթե մինչև նշանակված ժամկետը պահանջները չկատարվեն, ցուցարարները մտադիր են ամեն օր նույն ժամին մեկ քայլ առաջ դնել աղբամանները, որոնցով փակ է Բաղրամյան պողոտան:

Համակարգող խմբի անդամը կոչ է արել նաև Հայաստանի քաղաքական ուժերին` ցուցարարների հետ համերաշխություն ցուցաբերել, իսկ սփյուռքի ներկայացուցիչներին՝ ցույցեր անցկացնել իրենց բնակության երկրներում:

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր, որը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։ Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0