00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Գալստյան. Թուրքիայի զարգացումները դժվար թե դրականորեն ազդեն հայ թուրքական հարաբերությունների վրա

Բաժանորդագրվել
Ըստ Գալստյանի` Թուրքիան կօգտագործի հանրային զարգացումները այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղեցնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Թուրքիայում տեղի ունեցող հանրային զարգացումները, դժվար թե, ինչ-որ ձևով դրականորեն ազդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

Հակառակը՝ Թուրքիան կօգտագործի դրանք այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղեցնելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, որ Հայաստանն ու Թուրքիան վաղ թե ուշ միասին կշրջեն պատմության այդ էջը,  քաղաքագետը նախ նկատում է, որ նախարարն այդ հայտարարության մեջ նաև ասել է, որ Թուրքիան շարունակում է վարել ժխտողական քաղաքականություն:

«Այսինքն՝ այս հայտարարություն պետք է դիտարկել ամբողջ հարցազրույցի համատեքստում: Կա լավատեսական տրամադրվածութուն կամ գոնե հույս, որ վաղ, թե ուշ այդ հարաբերությունները կկարգավորվեն, բայց միաժամանակ նախարարը նկատել է, որ Թուրքիայի պետական քաղաքականության մեջ այս հարցում էական փոփոխություն չկա»,-մեկնաբանել է նա:

Թուրքական հանրային շրջանակներում տեղի ունեցող զարգացումների առումով բանախոսը մտավախություն ունի, որ այդ ամենն ուղղակի իրավիճակային քաղաքականություն է, որը թույլատրված է Թուրքիայի իշխանությունների կողմից:

«Այսինքն՝ վերահսկելի մի պրոցես է, որի հիմնական նպատակն է նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ որոշակի խմորումներ են տեղի ունենում, որ պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների մեջ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել, մասնավորապես՝ այլ երկրների կողմից ճանաչելու առումով»,-պարզաբանել է քաղաքագետը:

Բանախոսը համոզված է, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործել՝ Թուրքիայի հանրության գիտակցության մեջ փոփոխություններ առաջացնելու առումով: «Այսինքն՝ անգամ այդ իրավիճակը պետք է օգտագործել: Եթե խնդիրը միջազգային ճանաչումն է, ապա այդ գործընթացը, հանրային դիվանագիտության պատճառով, կարող է դանդաղել կամ կասեցվել: Իսկ եթե մեր գերխնդիրը հենց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն է, ապա այսպիսի հնարավորությունները պետք է օգտագործել: Բայց կրկնում եմ՝ մեծ հույսեր չեմ կապում այս ամենի հետ և չեմ կարծում, որ հանրային դաշտում տեղի ունեցող  զարգացումները մոտ ժամանակներս կարող են ազդել պետական քաղաքականության վրա»,-ասել է Գալստյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի հանրային մակարդակում ներկա դրությամբ, ոչ երկարաժամկետ կտրվածքով, կա հայկական գործոնն ակտիվացնելու հնարավորություն:

Միաժամանակ բանախոսը հավելում է, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ եթե պետական քաղաքականությունը փոխվի, ապա կարող է որոշակիորեն  վտանգել Թուրքիայում ապրող հայերի անվտանգությունը: 

«Երկար ժամանակ հայկական համայնքը, որի ղեկավար միջուկը Պոլսի հայոց պատրիարքարան է, կարծես, չէր ընթանում համահայկական ընտրված ուղիով և չէր ողջունում  Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը: Հիմա մոտեցումը փոխվել է, այն չի կրել էական փոփոխություն, բայց, միևնույնն է, դեռևս կա մտահոգություն, որ արտաքին ճնշումները կարող են բացասաբար անդրադառնալ տեղի հայ բնակչության անվտանգության վրա»,-ընդգծել է:

Լրահոս
0