00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում հասարակական տրամադրությունների արմատականացումն անընդունելի է

© Sputnik / Asatur YesayantsГлава исследовательско-аналитической общественной организации "Интеграция и развитие", член Евразийского экспертного клуба Арам Сафарян.
Глава исследовательско-аналитической общественной организации Интеграция и развитие, член Евразийского экспертного клуба Арам Сафарян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետ Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը չափազանց փոքր է և այնքան էլ հզոր երկիր չէ, որպեսզի աշխարհաքաղաքական բևեռների հակամարտությունն առանց ցավի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հասարակական տրամադրությունների արմատականացումը Հայաստանում անընդունելի է, Sputnik պորտալին տված հարցազրույցում ասել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը։

«Այս երիտասարդ տղաները` Երևանում ցույցերի կազմակերպիչները, իրենց վրա հսկայական հավելյալ բեռ են վերցրել։ Նրանք իրենց վրա պատասխանատվություն վերցրին ցույցերը նոր մայդանի չվերածելու մասով։ Դա հակամարտելու, քաղաքական և հասարակական ամենատարբեր ուժերի մրցակցության համար շատ հետաքրքիր դաշտ է ստեղծում երկրագնդի բազմաթիվ ծայրերում։ Պետք է մեծ ջանքեր գործադրվեն, որպեսզի Հայաստանում հասարակական տրամադրությունների արմատականացում տեղի չունենա»,– ասել է Սաֆարյանը։

Ըստ նրա` բոլորը լավ հիշում են, թե ինչպես էր սկսվում մայդանն Ուկրաինայում, և պարզ է, որ միանշանակ այդ վտանգը հերքել ոչ ոք չի կարող։

«Բայց մենք նաև հասկանում ենք, որ վատ չէր լինի, եթե այդ երիտասարդ տղաների հետ անկեղծ զրուցեին բոլոր փորձառու քաղաքական գործիչները, դիվանագետները ւ հասարակական գործիչները։ Նրանք փորձ սովորեցնեն, մտքեր կիսեն, որոնք հուզում են մեզ բոլորիս` ավագ և միջին սերնդի, ավելի փորձառու, քաղաքականությունից գլուխ հանող մարդկանց, և այն ժամանակ, հնարավոր է, այդ տղաներն ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենային այդ ակցիաներին և հուզող խնդիրներին»,– նշել է փորձագետը։

Ըստ նրա` Հայաստանը չափազանց փոքր և ոչ այնքան հզոր երկիր է, որպեսզի աշխարհաքաղաքական բևեռների հակամարտություններն անցավ անցնի։ «Մենք պարտավոր ենք ամեն օր աշխատել այդ ուղղությամբ և անենք մեզանից կախվածը, որ գործընթացները շարունակեն ընթանալ սահմանադրական, քաղաքական և հրապարակային հունով, և, ամենակարևորը, որ իշխանությունների և հասարակության հանրային երկխոսությունն իրական արդյունքների հանգեցնի։ Որովհետև եթե արդյունքներ չլինեն, ապա կլինի տրամադրությունների արմատականացում»,– ասել է Սաֆարյանը։

Հուլիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել էլեկտրաէներգիան 16 տոկոսով բարձրացնելու մասին, միաժամանակ, «Հայաստանի էլեկտրացանցերն» իրենց հայտում մտադիր էին բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

Օրեր առաջ  Հայաստանի  իշխանություններն առաջարկել են աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում, իսկ աուդիտի ժամանակ իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերում պառակտում ծագեց` նրանց մի մասը հայտարարեց ակցիան դադարեցնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, ցուցարարների մեծամասնությունը մնաց Բաղրամյանի պողոտայում` մյուս խմբին մեղադրելով դավաճանության մեջ։

Լրահոս
0