16:56 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Քաղաքագետ. բողոքի շարժումը փակուղի է մտել առանց հստակ ծրագրի

PAN Photo
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Միջազգային և պաշտպանության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այսօր հայկական հասարակությանն անհրաժեշտ են ծրագրավորված և կազմակերպված գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման ակտիվիստների մոտ բացակայում է գործողությունների հստակ ծրագիր, որը հանգեցրեց շարժման աստիճանաբար մարման, երեքշաբթի լրագրողներին ասել է Միջազգային և պաշտպանության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Ահա, օրինակ, հունիսի 27-ին ցուցարարներն ունեին հստակ պահանջներ, նրանք գիտեին` ինչ էին ուզում և ինչի համար էին պայքարում, իսկ այսօր նրանք չունեն գործողությունների հստակ ծրագիր, այդ պատճառով ցույցի օրեցօր ավելի քիչ մարդ է հավաքվում», – ասել է նա։

Հունիսի 27-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ողջ բեռը, մինչև աուդիտի արդյունքներն ստանալը։ Աուդիտ անցկացնելու որոշումը ձեռք է բերվել ՀՀ նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում։

Սաֆարյանի խոսքերով` նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո շարժման մեջ պառակտում նկատվեց, ցուցարարների մի մասը մնացին Բաղրամյան պողոտայում` պահանջելով իշխանություններից պահանջների ամբողջական կատարում, մյուս մասը գնաց Ազատության հրապարակ` որոշելով, որ մասամբ հաղթանակ է ձեռք բերել։

«Եվ Բաղրամյան պողոտայում մնացողները, և հեռացողները իրավացի էին, սակայն արդյունքում շարժումը հայտնվեց փակուղու մեջ։ Այսօր հայ հասարակությանը պետք չեն դատարկ կոչեր և կարգախոսեր, այն պետք է տեսնի կոնկրետ ծրագրավորված և կազմակերպված գործողություններ։ Իսկ երեկվա ցույցն ապացուցեց, որ չկա ոչ մի ռազմավարություն, չկան կոնկրետ ձևակերպումներ», – ավելացրել է նա։

Սաֆարյանը նշել է, որ ներկա չի եղել Բաղրամյան պողոտան բացելու ժամանակ, սակայն այցելել է մի քանի ոստիկանական բաժանմունքներ, զրուցել է ձերբակալված ակտիվիստների հետ, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմած ակցիայի մասնակիցների հետ, և չի նկատել որևէ իրավախախտում։ Հայ ոստիկանները, նրա խոսքով, գործել են բավականին կոռեկտ և քաղաքավարի, առանց բռնի ուժ կիրառելու։

Հուլիսի 6-ին ոստիկանությունն առաց բռնի ուժ կիրառելու բացեց Բաղրամյան պողոտան, որը ցուցարարներն արգելափակել էին հունիսի 22-ից։ 46 մարդ ձերբակալվեց, սակայն շուտով ազատ արձակվեց։

Քաղաքագետը հայտնել է, որ չի կարելի թերագնահատել այս բողոքի ակցիայի նշանակությունը։ «Երիտասարդները ցուցադրեցին իրենց միասնականությունը, կազմակերպվածությունը, և, վերջիվերջո, այս շարժումը հանգեցրեց նրան, որ իշխանությունները նահանջեցին, իսկ երկրի ղեկավարը քայլ արեց ընդառաջ, ընդ որում ոչ ստանդարտ քայլ։ Իսկ սա, կարծում եմ, հաջողության նշան է», – ավելացրել է նա։

Հուլիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց էլեկտրաէներգիան 16 տոկոսով բարձրացնելու մասին, միաժամանակ «Հայաստանի էլեկտրացանցերն» իրենց հայտում մտադիր էին բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ  դարձավ, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվեց երթի դեպի նախագահի նստավայր` Բաղրամյանի պողոտա։

Գլխավոր թեմաներ