14:24 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Подготовка к открытию Петербургского экономического форума

Լեհաստանում ցանկանում են լուծարել Sputnik–ը վերահեռարձակող ռադիոյի արտոնագիրը

© Sputnik/ Алексей Даничев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Radio Hobby–ն վերահեռարձակում է Sputnik ռադիոյի լեհական խմբագրության ծրագրերը օրական մեկ ժամ պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երեք տարի առաջ «Գոլոս Ռոսիի» («Ռուսաստանի ձայն») ռադիոկայանի հետ։ Այժմ Radio Hobby–ն կարող է զրկվել արտոնագրից։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7–Sputnik. Լեհաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը սկսել է Sputnik ռադիոյի լեհական խմբագրության ծրագրերը վերահեռարձակող Radio Hobby տեղական ռադիոկայանի համար հեռարձակման արտոնագիրը լուծարելու ընթացակարգը։ «Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) ՄԼԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ նման որոշումն իրեն չի զարմացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Radio Hobby–ն վերահեռարձակում է Sputnik ռադիոյի հաղորդումներն օրական մեկ ժամ 21։00–22։00–ն պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երեք տարի առաջ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ։

«Փաստաթղթերի վերլուծության արդյունքում Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը համարել է, որ Radio Hobby–ն խախտում է հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մասին օրենքի նորմերը։ Արտոնագրման կանոնները ենթակա չեն հանձնման, իսկ արտոնագիրը չի կարող լինել առևտրային գործարքների առարկա»,– նշվում է Լեհաստանի Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհրդի պաշտոնական հաղորդագրությունում։

«Երրորդ անձի հետ համաձայնագրի արդյունքում ծրագրի ղեկավարը տնօրինում է իրեն արտոնագրով տրամադրված կանոնների մի մասին և կորցրել է տարածվող ծրագրում տեղեկատվության մատուցման բովանդակության և միջոցի վրա ազդեցությունը»,– ասվում է փաստաթղթում։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ նման որոշումն իրեն չի զարմացրել։

«Լեհաստանը չի զարմացրել։ Ցավոք սրտի։ Ցավում եմ, որ այլ կարծիք հեռարձակելու համար ռադիոկայան փակող մարդիկ շարունակում են հավատալ, որ ապրում են ժողովրդավարության մեջ»,– ասել է Սիմոնյանը։

Radio Hobby–ի տնօրեն Թոմաշ Բժեզինսկին իր հերթին հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում` ռուսական ռադիոկայանի հետ պայմանագիր կնքելուց ի վեր լեհական իշխանությունները հավակնություններ չեն ունեցել եթերի վերահեռարձակման հարցում։

«Մինչև Ուկրաինայում հակամարտությունը սկսվելը եթերը երբեք ոչ մեկի համար խնդիր չի եղել։ Մենք չենք ազդում այդ թողարկումների վրա, այլ հաղորդում ենք նյութը, որը ստանում ենք եթերից մեկ ժամ առաջ` նախապես լսելով այն։ Եթե այնտեղ լինեին Լեհաստանում խռովություն կազմակերպելու կոչեր, մենք դա չէինք թողարկի։ Մենք ռուսական լրտեսներ չենք»,– ասել է Բժեզինսկին։ Նրա խոսքով` լեհերենով Sputnik ռադիոն հաղորդում է ոչ միայն քաղաքական տեղեկատվություն, որը Վարշավայում համարտում են ռուսական քարոզչություն, այլ նաև գիտության, մշակույթի, արվեստի մասին լուրեր, ժամանակակից Ռուսաստանի մասին նյութեր։

«Դա քաղաքական խաղ է։ Ինչ–որ մեկն օգտվում է դրանից` խմբագրությանն անվանելով ռուսական լրտեսներ»,– հայտարարել է Բժեզինսկին։

Գլխավոր թեմաներ