09:39 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր

Լատվիայի նոր նախագահ Վեյոնիսը ստանձնել է պաշտոնը

Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1 0 0

Լատվիայի նոր նախագահ Ռայմոնդ Վեյոնիսն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում իր գերակայությունները կլինեն ազգային միասնությունը և ինքնագիտակցությունը, հայրենասիրությունը և սոցիալական արդարությունը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8-Sputnik. Լատվիայի նոր նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը չորեքշաբթի ստանձնել է պաշտոնը, Սեյմի արտահերթ նիստում տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը, հաղորդում է Delfi կայքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երդվում եմ, որ իմ աշխատանքը նվիրված կլինի լատվիացի ժողովրդի բարօրությանը։ Ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի նպաստեմ Լատվիայի և նրա բնակիչների բարեկեցությանը։ Ես սրբորեն կհետևեմ պետության սահմանադրությանը և կանոններին, բոլորին կվերաբերվեմ արդար և իմ պարտականությունները կկատարեմ խղճով»,– ասել է Վեյոնիսը։

Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում իր գերակայությունները կլինեն ազգային միասնությունը և ինքնագիտակցությունը, հայրենասիրությունը և սոցիալական արդարությունը։

Լատվիայի Սեյմը հունիսի 3–ին Վեյոնիսին ընտրել է երկրի նոր նախագահ։ Նրա թեկնածությանն աջակցել է 100 պատգամավորից 55–ը։ 2014թ.–ի հունվարից նա զբաղեցրել է Լատվիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2003-2011թթ. եղել է շրջակա միջավայրի նախարար։ Վեյոնիսը դարձել է Լատվիայի հինգերորդ նախագահը 1991թ.–ին անկախության վերականգնումից հետո և 9–րդը` պետության հիմնումից ի վեր։

Վեյոնիսը ծնվել է 1966թ.–ի Պսկովի շրջանում։ 2006–ին առաջին անգամ ընտրվել է սեյմի պատգամավոր, երկար տարիներ զբաղեցրել է շրջակա միջավայրի և տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Լատվիայում անցած տարվա աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Գլխավոր թեմաներ