00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Եվրոպան հակված չէ կորցնել Հունաստանը

Բաժանորդագրվել
Խաչատրյանն առանձնացնում է հունական ճգնաժամի լուծման մի քանի տարբերակներ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի–Sputnik. Ակնհայտ է, որ Եվրոպան հակված չէ կորցնել Հունաստանը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Ըստ նրա` Հունական ճգնաժամի լուծման մի քանի սցենար կա, այդ թվում՝ Եվրամիությունից դուրս գալու տարբերակը։

«Առաջին՝ կան պայմանագրային հարաբերություններ կնքելու հիմքեր և հանրաքվե, որը Հունաստանի վարչապետին հնարավորություն է տալիս ավելի ուժեղ դիրքերից կնքել պայմանագրեր, որպեսզի վարկավորումը կամ պարտքերի ֆինանսավորումն ավելի մեղմ պայմաններով իրականացվեն», – նշել է Խաչատրյանը։

Երկրորդ տարբերակը, որը նշում է Խաչատրյանը, պայմանավորված է առաջինի հարակից մոտեցմամբ, որ «հնարավոր է Հունաստանն այդ պայմանագրերի մեջ ունենա որոշակի թերացումներ, բայց մնա եվրոգոտում, այսինքն՝ չունենա որոշակի խնդիրներ և տրվեն որոշակի արտոնություններ»։

Երրորդը սցենարը, ըստ տնտեսագետի, Հունաստանի՝ Եվրամիությունից և եվրոգոտուց դուրս գալն է։

Խաչատրյանի կարծիքով` չորրորդի դեպքում Հունաստանը դուրս է գալիս եվրոգոտուց, բայց մնում է Եվրամիության կազմում։

«Յուրաքանչյուր սցենարի իրականացման հավանականությունը բավական մեծ է, բայց, այնուամենայիվ, Եվրոպան հակված չէ կորցնել Հունաստանը: Ֆրանսիայի, Իտալիայի վարչապետների հայտարարություններում հնչում է այն գաղափարը, որ սա սկզբունքային մոտեցում է, քանի որ Եվրոպական միությունը և եվրոգոտին ունեն ընդլայնման հիմքեր, և եթե որևէ երկիր նման քաղաքականությանը չդիմանալով դուրս է գալիս, ապա Եվրամիությունն այդ ընդլայնումը դադարեցնում է կամ մտնում փակուղի», – նշել է Խաչատրյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հունաստանի ՀՆԱ-ն կազմում է Եվրամիության ՀՆԱ-ի 2-3 տոկոսը:

Բանախոսը նշել է, որ շատերը տարակուսում են, թե արդյոք հնարավո՞ր չէ փրկել այդ երկու տոկոսը:

«Այդ խնդիրները սկսվել են 2004 թվականից՝ Աթենքի ամառային օլիմպիական խաղերից հետո։ Հունաստանը հսկայական ծախսեր արեց օլիմպիական ենթակառուցվածքներ ստեղծելու համար, որոնք հետագայում չարդարացվեցին, և երկրի տնտեսությունը հայտնվեց լուրջ դժվարությունների առջև»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Հունաստանի նախադեֆոլտային իրավիճակին, ապա տնտեսագետը պարզաբանում է, որ գոյություն ունի ընդհանուր երկրի դեֆոլտ և դեֆոլտ կոնկրետ կազմակերպության հանդեպ։

«Հունաստանի պատքերը մեկ ընդհանուր զամբյուղի  մեջ չեն, այն պարտք է Եվրոպական կենտրոնական բանկին, եվրոպական բանկերին, Արժույթի միջազգային հիմնադրամին և այլն: ԱՄՀ-ի պարտքը երեսուն միլիարդ է, և եթե դիտարկենք դեֆոլտը, ապա այն կարող է դիտակվել ԱՄՀ-ի հանդեպ, քանի որ մյուս կազմակերպությունների հանդեպ Հունաստանը դեռ կատարում է իր պարտավորությունները»,– նշել է Խաչատրյանը։

Իսկ այն հարցին, թե Հունաստա՞նն է ավելի շատ պետք Եվրոպային, թե՞ հակառակը, Խաչատրյանը պատասխանել է, որ Հունաստանը պետք է Եվրոպային այնքանով, որ չխալխլվեն իր մշակած քաղաքականության սկզբունքները, «չկոտրվեն» միասնական Եվրոպայի և միասնական արժույթի գաղափարները։

«Հունաստանի՝ Եվրամիության կազմից դուրս գալը վնաս է Հունաստանին մի շարք առումներով։ Երկիրը բանկային միասնական համակարգի անդամ է, Եվրոպական կենտրոնական և եվրոգոտու 19 երկրներից մեկն է, ինչը լուրջ առավելություն է», – ընդգծել է տնտեսագետը։

Լրահոս
0